Թուրքիայի արևելքում հատուկ ծառայությունների ինքնաթիռը հետախուզություն կատարելիս կործանվել է. կա առնվազն 7 զոհ

Թուրքիայի արևելքում հատուկ ծառայությունների ինքնաթիռը հետախուզություն կատարելիս կործանվել է. կա առնվազն 7 զոհ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒLԻՍԻ, Tert.amԹուրքիայի արևելյում՝ Վանի նահանգում, երկրի անվտանգության ծառայության ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդել է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հայտարարությանը:

Ինքնաթիռը կործանվել է այսօր՝ հուլիսի 16-ին՝ տեղական ժամանակով 03:00-ին (Երևանի ժամանակով՝ 04:00):

Հայտնի է նաև, որ հատուկ ծառայության ինքնաթիռը դիտարկում և հետախուզական առաջադրանք է կատարել մինչև կործանվելը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում