ՌԴ ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են ադրբեջանական և հայկական կողմերի հետ

ՌԴ ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են ադրբեջանական և հայկական կողմերի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին:

«Կարող եմ ասել, որ հուլիսի 13-ին ՌԴ-ի և Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցների ժամանակ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությամբ կողմերին կոչ է արվել դադարեցնել հակամարտությունը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները իրավիճակի հետագա սրումը կանխելու և բանակցությունները հնարավորինս շուտ վերականգնելու համար»,- հիշեցրել է Զախարովան:

Վերջինս հայտնել է, որ առաջիկա հնարավոր հանդիպումների մասին տեղեկության լինելուն պես, կտեղեկացնի այդ մասին:

«Կարող եմ ասել, որ ՌԴ ԱԳ նախարարությունը, պաշտպանության նախարարությունն աշխատում են ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու և այն կարգավորելու նպատակով»,- հավելել է դիվանագետը:

Զախարովայի պատասխանը կարող եք լսել 4-րդ րոպեից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում