Սիրիայում թուրքական ավիահարվածի հետևանքով ռուս զինվորականներ են վիրավորվել. աղբյուր

Սիրիայում թուրքական ավիահարվածի հետևանքով ռուս զինվորականներ են վիրավորվել. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՍիրիայում թուրքական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ռուս զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով քրդական ANHA լրատվական գործակալությանը:

Պարբերականը լուսանկար է հրապարակել, որում վիրակապված ոտքով սլավոնական արտաքինով տղամարդ է երևում: Նրան քայլել օգնում է մեկ այլ տղամարդ, որի ուսին ռուսական զինվորական զրահաբաճկոն է գցված: Կողքից ևս մեկ տղամարդ է քայլում, որը հագին է ռուսական զինվորական համազգեստ:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ վիրավորներից մեկը վարորդ է: Ինչպես դիտորդական կենտրոնից հայտնում են, միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի և «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման համակարգման կենտրոնի մոտակայքում գտնվող բնակավայրում: Բնակավայրը տեղակայված է Սիրիայի և Թուրքիայի սահմանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում