Մեր վիրավորների մասով վիճակը չի փոխվել. Արծրուն Հովհաննիսյան

Մեր վիրավորների մասով վիճակը չի փոխվել. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Եթե ամփոփած լինենք, 120 խախտում ամբողջ սահմանի հատվածով, կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է: Այս մասին Իջևանում ճեպազրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը և նշեց, որ հիմա իրավիճակը հանգիստ է: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ, Արցախում գրեթե նույն իրավիճակն է:

«Մեր վիրավորների մասով վիճակը չի փոխվել, մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է վիրավորների թվի վերաբերյալ տարբեր ցուցանիշներ ներկայացնելուն, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ընդհանրապես 36 դեպք է եղել, որոնց մեծ մասի դեպքում բժշկական միջամտության կարիք էլ չի եղել, 20 զինծառայողին բժշկական օգնություն է ցույց տրվել, տասը շարունակում են բուժվել:

«Ողղակի քննչական մարմին ցանկացած աննշան վիրավորման պարագայում որոշակի վարույթ է իրականացնում, և վիճակագրությունն ստացվում է ավելի բարձր»,– ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարբեր հեռախոսահամարների, տարբեր աբոնեմենտային գծերով ստացվել են կեղծ, լատինատառ հաղորդագրության՝ սահմանին վիճակի սաստկության, զոհերի, արյան անհրաժեշտության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում