Մենք ՀԱՊԿ-ին օգնության համար չենք դիմել. ՀՀ ԱԳ փոխնախարար

Մենք ՀԱՊԿ-ին օգնության համար չենք դիմել. ՀՀ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, Analitik.am: Շատ կարևոր է արձանագրել, թե ով է հրաժարվել, որպեսզի լինեն դիտորդներ, սարքեր, որոնք նմանատիպ իրավիճակներում կկարողանան հայտնաբերել, թե ով է սկսել: Դեմ էր Ադրբեջանը, որն այսօր փորձում է ներկայացնել իբր հայկական ուժերն են սկսել հարձակումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ում խոսքերով, Ադրբեջանի դեմ լինելն արդեն վկայում է այն մասին, որ հենց Բաքուն է սկսում հարձակումը:

Քոչարյանի խոսքերով, վերոնշյալն անհրաժեշտություն է, որպեսզի միջազգային կառույցները, դիտորդները, միջնորդները կարողանան հենվել դրանց վրա, ոչ թե կողմերից մեկի ներկայացրած փաստարակների. «Միջնորդ պետությունները հնարավորություն ունեն ընդհուպ մինչև տիեզերքից հետևելու: Կարևոր է, որ ամբողջ սահմանը լինի հսկողության տակ»:

Ինչ վերաբերում է մասնավորապես ՀԱՊԿ-ին, Քոչարյանը նշել է, որ Երևանը ՀԱՊԿ-ին օգնության համար չի դիմել. «Մենք ուղղակի տեղեկացրել ենք մեր գործընկերներին իրավիճակը: Դրա համար ինձ համար զարմանալի է, որ մարդիկ ինչ-որ սպասելիքներ ունեն»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում