ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր (տեսանյութ)

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՀՏՊՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը ընտրվեց ՀՏՊՀ ռեկտոր. Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը անցկացվում էր ՀՊՏՀ-ում։ Ռեկտորի ընտրության մրցույթին մասնակցում էին երկու թեկնածու՝ տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը և տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանը:

Բուհի խորհրդի 32 անդամից նիստին ներկա էր 27 անդամ, քվեարկությանը մանսակցեց 26 անդամ, որից Տիգրան Մարտիրոսյանի օգտին քվեարկել է մեկ հոգի, երեք քվեաթերթիկ բոլորին դեմ էր, անվավեր քվեաթերթիկ չկար, Դիանա Գալոյանի օգտին 22 հոգի էր քվեարկել:

Այնուհետև ԲՈւՀ-ի խորհուրդը Ռեկտոր ընտրելու մասին որոշում ընդունեց և հայտարարեց, որ ընտրվել է Դիանա Գալոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Նշենք, որ ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գալոյանին պաշտոնը թողնելու կոչ էր արել ԿԳՄՍ նախարարը՝ ոչ հավասար մրցակցային պայմաններ ստեղծվելու մասին ասեկոսեներից զերծ մնալու համար։

Ավելի ուշ Դիանա Գալոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պետք է պատասխանատվության ենթարկվի ինքնիրավչություն իրականացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում