ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
17/07/2020 16:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել է խորհրդակցություն անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ։
Կրեմլի պաշտոնական էջի փոխանցմամբ, կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ։
«Հայտնել են խիստ անհանգստություն էսկալացիայի շարունակման կապակցությամբ, շեշտել կողմերի՝ հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդական գործողությունների պատրաստակամությունը»,- ասված է Կրեմլի պաշտոնական էջում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում