ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, Panorama.amՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել է խորհրդակցություն անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ։

Կրեմլի պաշտոնական էջի փոխանցմամբ, կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ։

«Հայտնել են խիստ անհանգստություն էսկալացիայի շարունակման կապակցությամբ, շեշտել կողմերի՝ հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդական գործողությունների պատրաստակամությունը»,- ասված է Կրեմլի պաշտոնական էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում