«Հրապարակ». Պատժիչ գործողություններ պատգամավորների նկատմամբ. նոր նախագիծ

«Հրապարակ». Պատժիչ գործողություններ պատգամավորների նկատմամբ. նոր նախագիծ

«Նախօրեին «Իմ քայլը» շրջանառության մեջ է դրել ուշագրավ նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որոնց արդյունքում ԱԺ նախագահը մի շարք իրավունքներ կստանա։ Օրինակ, իրավունք կունենա էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա էթիկայի կանոնները խախտած պատգամավորի նկատմամբ կիրառել կարգապահական միջոցներ՝ հրապարակային նկատողություն, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև 7 օրով զրկում։ Առաջարկվում է նաև ստեղծել էթիկայի մշտական հանձնաժողով․ «Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է ԱԺ առաջին նստաշրջանում, ինչպես նաև՝ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում, խմբակցության առաջարկությամբ՝ ԱԺ որոշմամբ, և գործում է մինչև նույն գումարման ԱԺ հաջորդ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը»:

Հիշեցնենք․ մի քանի օր առաջ գրել էինք, որ իշխող խմբակցությունն ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ պատժիչ գործողություններ է ծրագրում, այդ թվում է էթիկայի հանձնաժողովի ձևավորումը։ Ի դեպ, համաձայն նախագծի, ցանկացած ոք կարող է հաղորդում ներկայացնել պատգամավորի դեմ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում