«Ժողովուրդ»․ Հաջորդ տարի Հայաստանը կունենա ոչ թե Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, այլ նոր Սահմանադրություն

«Ժողովուրդ»․ Հաջորդ տարի Հայաստանը կունենա ոչ թե Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, այլ նոր Սահմանադրություն

«Հաջորդ տարի Հայաստանը կունենա ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագիծ, այլ նոր Սահմանադրություն: Համենայնդեպս դրան են հակված նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, որոնք փետրվարից մինչև այժմ քննարկումներ են իրականացնում և աշխատում փոփոխությունների վրա:

Եվ ահա, հենց այդ աշխատանքների ընթացքում էլ նրանք եկել են այն եզրակացության՝ հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որ այն պետք է լինի նոր Սահմանադրություն: Եվ կարելի է ասել, որ հենց վարչապետի՝ հուլիսի 5-ի ելույթից հետո են հանձնաժողովի բոլոր անդամները հանգել այդ եզրակացությանը: Հուլիսի 14-ին տեղի է ունեցել այս հարցով առաջին հանրային քննարկումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և նրանցից շատերը ևս նույն մտքին են հակված եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ հանձնաժողովում քննարկումներն ընթանում են նաև «սուպերվարչապետական» համակարգի փոփոխման հետ, բացի այդ կվերացվի նաև «կայուն մեծամասնության» երաշխիքը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում