ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Քորի Բուքերը դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Քորի Բուքերը դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒLԻՍԻ, Tert.amԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ, սենատորներ Բոբ Մենենդեսը և Քորի Բուքերը դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա:

Սենատորները խոր մտահոգություն են հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին ուժի կիրառման առնչությամբ՝ շեշտելով, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ, բանակցային գործընթացի փոխարեն ընտրել է բռնության ճանապարհը: Այդ իսկ պատճառով սենատորները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողություններն ու անմիջապես վերսկսել խաղաղ բանակցությունները:

«Բաքվի վերջին գործողությունները միայն բազմապատկել են բռնությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ լուծման հասնելուն ուղղված ջանքերին խոչընդոտել և ստիպել մեզ կրկին լուրջ հարցեր առաջ քաշել Ադրբեջանի կառավարությանն այժմ մեր կողմից դրամադրվող ռազմական օգնության ծավալների վերաբերյալ»,- ընդգծել են սենատորները:

Նրանք շեշտել են, որ ԱՄՆ-ի համանախագահությամբ ընթացող բանակցությունները տապալող ռեժիմին 120 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելն աբսուրդ է:

«Կոչ ենք անում Թրամփի վարչակարգին անմիջապես դադարեցնել այդ աջակցությունն ու լիարժեք հարգել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը»,- նշված է սենատորների տարածած համատեղ հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում