AM | RU
USD
EUR
RUB

Մենք բազմիցս հայտարարել ենք և շարունակում ենք պնդել, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Ե՛վ 2016 թ. ապրիլին, և՛ 2020թ. հուլիսին ադրբեջանական բանակի գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Այս մասին «Lenta.Ru» առցանց լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

- Սահմանին կիրառվում են «Գրադ» համակարգեր, տանկեր, գործի է դրվում կենդանի զինուժը, գործի են դրվում մեծ թվով ԱԹՍ-ներ. կարո՞ղ ենք արդյոք խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի մասին։

- Այս մարտերը Ադրբեջանի կողմից հրահրված լայնամասշտաբ էսկալացիա են: Քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության նպատակաուղղված հրետակոծումն ադրբեջանական կողմի՝ վաղուց կիրառվող մարտավարությունն է: Տարիներ շարունակ մենք առերեսվել ենք դրան, մենք դրան ականատես ենք եղել 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սանձազերծեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի պաշտպանության բանակի ուժերի հետ շփման գծում:

Ե՛վ 2016 թ. ապրիլին, և՛ 2020թ. հուլիսին ադրբեջանական բանակի գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Մենք բազմիցս ասել ենք, որ ռազմական ուժի կիրառման սպառնալիքը չի գործելու։ Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ներուժ՝ պաշտպանելու և ապահովելու մեր միասնական անվտանգության համապարփակությունը:

- Մինչև մարտական գործողությունների սկսվելը Հայաստանը ունեցե՞լ է տեղեկություններ նախապատրաստվող հարձակման մասին:

- Ձեր հարցն ավելի շատ ուղղված է զինվորականներին, քան դիվանագետներին: Ընդհանուր առմամբ, կարելի է նշել, որ Հայաստանի զինված ուժերը մշտապես պատրաստ են հետ մղելու ցանկացած ոտնձգություն։ Իմ կողմից կարող եմ ընդգծել, որ եղել են քաղաքական նախադրյալներ:

Լարվածության աճին նախորդել են Ադրբեջանի նախագահի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափին հասցեագրված հարձակումներ և մեղադրանքներ: Ավելին, վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ղեկավարը տարածքային և պատմական «պահանջներ» է ներկայացնում Հայաստանին:

Մասնավորապես, խոսքը մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի հարավում գտնվող Զանգեզուրի շրջանի մասին է: Իր հրապարակային հայտարարություններում և ելույթներում նա նորից դիմեց ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանությանը՝ վստահեցնելով իր երկրի բնակչությանն առ այն, որ Ադրբեջանն ի զորու է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով։ Ամենայն հավանականությամբ, ինչ-որ պահի, Ադրբեջանը ենթադրեց, որ ունի բավարար կարողություն իր հայտնի մտադրությունները կյանքի կոչելու համար, մասնավորապես՝ ի ցույց դնելու Ադրբեջանի զինված ուժերի ձգտումն ու կարողությունները՝ իրենց կամքը պարտադրելու Հայաստանին և Արցախին:

- Ո՞րն է հակառակորդի ենթադրյալ նպատակը։

- Այս մասին ավելի լավ է հարցնել Ադրբեջանի ներկայացուցիչներին, քանի որ ներկայիս լարվածության աճն ամբողջովին նրանց գործողությունների արդյունքն է: Մենք կարող ենք միայն ենթադրել, թե ինչի էին ցանկանում հասնել Բաքվում՝ սահմանին բախումներ հրահրելով: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հնարավոր համարեց ցուցադրել Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայությունը, սակայն մեծապես գերագնահատեց սեփական ներուժը: Միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ավանդաբար օգտագործում է Հայաստանի հետ սահմանին անկայունության գործոնը՝ որպես ներքաղաքական գործիք. Ադրբեջանի ղեկավարության զինանոցում առկա հայատյացության քարոզչությունը հարմար գործիք է ծառայում ադրբեջանական իշխանությունների ձեռքում հասարակությանը համախմբելու համար:

Մարտական գործողությունները թույլ են տալիս շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից, ինչպիսիք են իշխանության բռնապետական բնույթը, համատարած կոռուպցիան, մարդու իրավունքների կոպիտ խախտումները, բոլոր հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումները:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի միջազգային գործընկերների արձագանքը: Ոմանք նշում են, որ այն առնվազն թույլ էր:

- Միջազգային հանրության կողմից ինչպես պետությունների, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների մակարդակով անհապաղ և միանշանակ արձագանք տրվեց վերջին օրերի իրադարձություններին: Վերջիններս միաձայն կոչ արեցին դադարեցնել մարտական գործողությունները: Մենք բարձր ենք գնահատում մեր այն գործընկերների հստակ և անզիջում դիրքորոշումը, ովքեր հանդես են եկել ռազմական արկածախնդրության անընդունելիության դիրքերից: Այնուամենայնիվ, առանձին երկրներ հանդես են եկել, առնվազն, ապակառուցողական հռետորաբանությամբ: Այս առումով ցանկանում եմ ընդգծել Թուրքիայի դիրքորոշումը, որը ոչ միայն անվերապահ աջակցեց Ադրբեջանին, այլև առաջ քաշեց անթաքույց նկրտումներ հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ, որոնք Թուրքիայի նախագահը և նրա աջակիցները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ:

Անընդունելի ենք համարում տարածաշրջանային նման բարդ իրադրությունում Ադրբեջանի ագրեսիվ և հրահրող պահվածքի` ուղղակի կամ անուղղակի խրախուսմամբ հանդես գալը և ափսոսանք ենք հայտնում հնչած նման բնույթի հայտարարությունների առնչությամբ։

Անչափ կարևոր է, որ երրորդ երկրները ձեռնպահ մնան այն քաղաքականությունից, որը հրահրում է անկայունություն, կամ ինչ-որ ձևով արտահայտում է աջակցություն Ադրբեջանին՝ ցեղային ընդհանրությունների հիման վրա, կամ սնում վերջինիս՝ ռազմական ձևով խնդրի կարգավորման պատրանքները:

- Բաքուն պաշտոնապես սպառնացել է հարձակվել Հայկական ատոմային էլէկտրակայանի վրա: Որքա՞ն լուրջ է Երևանը վերաբերում նմանատիպ սպառնալիքին և ինչո՞վ կարող է պատասխանել:

- Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Տվյալ սպառնալիքն ուղղված է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների դեմ, ներառյալ` Ադրբեջանի բնակչություն դեմ։ Ադրբեջանը պարտավոր է հրապարակայնորեն հրաժարվել այդ սպառնալիքներից, և մենք հետևողական կլինենք այդ հարցում։

Ցանկանում եմ ընդգծել, որ տվյալ սպառնալիքը ոչ միայն մատնացույց է անում Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարության հուսահատությունն ու մտքի ճգնաժամը, այլ նաև ընդգծում է միջազգային հանրության այդ անդամի առողջ դատողության և պատասխանատվության զգացումի բացարձակ բացակայությունը։

- Հատկանշական է, որ իրադրության այս նոր էսկալացիան տեղի չի ունեցել Արցախի տարածքում: Արդյոք պե՞տք է այս գործողությունները պայմանավորել հակամարտությամբ:

- Վերջին օրերի իրադարձությունները, իհարկե, անհրաժեշտ է դիտարկել նաև Արցախի Հանրապետության դեմ սադրանքի համատեքստում: Ինչպես արդեն վերը նշեցի, ռազմական արկածախնդրությունը ընդհանուր առմամբ հանդիսանում է Բաքվի տարածաշրջանային քաղաքականության վարման հիմնական մեթոդը: Մեր տեսանկյունից, միջպետական սահմանին սադրանքը և ՀՀ տարածքում գտնվող պաշտպանական հենակետի գրավման փորձը սպառնալիք են` ուղղված մեր ազգային անվտանգության դեմ: Նմանօրինակ գործողությունները պետք է կանխվեն ՀՀ զինանոցում առկա բոլոր միջոցներով:

- Որո՞նք են իրադարձությունների հետագա զարգացման տարբերակները. ռազմական գործողությունների, թե, ասենք, հայկական առաջխաղացում՝ անվտանգության գոտու ձևավորման համար։

- Մենք բազմիցս հայտարարել ենք և շարունակում ենք պնդել, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Հուսով ենք, որ իր ռազմական արկածախնդրության տապալումից հետո Ադրբեջանը պատասխանատվություն կցուցաբերի հրադադարի պահպանման և ամրապնդման հարցում: Առկա են անվտանգության և վստահության ամրապնդման ուղղությամբ հստակ առաջարկներ, ներառյալ՝ տեղում միջազգային դիտորդների թվի ավելացումը և նրանց մշտական տեղակայումը, ուղիղ կապը և հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրումը։ Դրանց իրագործումը կարող է օգնել խուսափել լարվածության աճի հետագա վերսկսումից։

Սակայն Ադրբեջանը մերժել է հետաքննության այդ մեխանիզմները, որոնց բացակայությունը նպաստում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճին, ինչպես նաև հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքներին:

Ընդգծեմ, որ ստեղծված իրավիճակում հրամայական են մարտական գործողությունների դադարեցման, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի անվերապահ և լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման ջանքերը:

Լրահոս
Մենք ասում ենք՝ Նիկոլը դավաճան է, պետք է հեռանա, նա իր «ուսապարկերին» է ուզում հեռացնել, որ մնա իր պաշտոնին «Պուտինն անհապաղ կստորագրի ՌՀՍ պայմանագրի երկարաձգման մասին համաձայնագրի վավերացման օրենքը». Պեսկով ԵԽԽՎ-ն հաստատել է ռուսական պատվիրակության լիազորությունները Փաշինյանն ԱԺ–ն է տանում լուծարման, որ այդ կերպ վերարտադրվի․ Ի․ Սաղաթելյան Բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու և ցույց տալու աշխարհին իր ուժը․ Վազգեն Մանուկյան Հաղորդում հանցագործության մասին` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Հադրութում ԱԱԾ-ն իմ մարտական ստորաբաժանումը զինաթափեց պատերազմի ամենաթեժ պահին, և ինձ տեղափոխեցին Երևան. Արթուր Այվազյան (տեսանյութ) ԵՊՀ գրադարանի ընթերցասրահն անվանակոչվել է Շուշիի մարտերում զոհված Գևորգ Արշակյանի պատվին. ՈՒՂԻՂ Նիկոլին հարցրեք. Յուրի Խաչատուրովը՝ պատերազմում պարտվելու պատճառների մասին հարցին ի պատասխան (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242 դեպք Արցախի Մարտունու և Ջրականի հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն Արթուր Վանեցյան. Շրջադարձային հունվարի 28 Սերժ Սարգսյան. Հայո՛ց բանակ, դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է Ես հավատում եմ Հայի հավիտենականությանը, որ Հայն է Հայքի տերը և Հայն էլ կմնա․․․ Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ժողովուրդ». ՀՀ-ում ՌԴ դեսպանն ակտիվացել է․ հանդիպումներն իրականում տողատակ ունեն «Փաստ». Սահ­ման­նե­րը բաց­ե­լու լու­րը ոգև­ո­րել է հա­զա­րա­վոր հա­յաս­տան­ցի­նե­րի «Ժողովուրդ». «Իմ քայլում» խուճապ է «Ժողովուրդ». Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա մեր երկրում «Փաստ». Առաջիկա ամիսներին ՀՀ-ում կտրուկ աճելու է ռուսական «փափուկ ուժի» կիրառման գործընթացը «168 ժամ». Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը «Հրապարակ». «Անցանկալի» համայնքապետերն իրենցից ազատվել ցանկացող կառավարության դեմ կոնտր քայլ են արել «Փաստ». Իշխանությունը դատական համակարգը փորձում է դարձնել քաղաքական կցորդ «Փաստ». Նրա աչքին ամենուր դավադրություններ են ու դավադիրներ․ ո՞վ է նա, ի վերջո ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 28 Նախագահի հրամանագրով Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Մտավորականների զգալի մասը ևս պետք է միանա ապստամբությանը, Փաշինյանի հրաժարականը կպարտադրենք. Սերժ Սրապիոնյան ՀՀ ԱԺ նախագահը, պատգամավորները պատերազմի օրերին Արցախ գնացել են որպես աշխատանքային այց, ստացել գումար Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան Ն․ Զոհրաբյանը զեկույց կներկայացնի ԵԽԽՎ-ում Հայրենիքի փրկության շարժումը համախոհության հասնելու ճանապարհային քարտեզի առաջարկ է անում. հայտարարություն Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը քննարկել են ԼՂ շուրջ հայտարարությունների իրագործումը. ՌԴ ԱԳՆ «ԼՂ-ի շուրջ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները հետևողականորեն իրագործվում են»․ Պուտին Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ նախարար Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին Առաջիկայում «Հայրենիք» կուսակցությունը կձևավորի կանանց ու երիտասարդների ավելի կուռ խորհուրդներ ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Ի՞նչ են նախատեսել Փաշինյանի համար Արևմուտքում ու Ռուսաստանում․ Հայաստանին սպառնացող վտանգները․ Երվանդ Բոզոյան Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը. «Մեդիա պաշտպան» ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan