Արցախի առողջապահության նախարարն ազատվել է պաշտոնից

Արցախի առողջապահության նախարարն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Times.amԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Բաղրյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Օհանջանյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում