Արցախա-ադրբեջանական առաջնագծում հարաբերական կայուն իրադրությունը պահպանվում է. ՊԲ

Արցախա-ադրբեջանական առաջնագծում հարաբերական կայուն իրադրությունը պահպանվում է. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Times.amԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում ինչպես հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, այնպես էլ այս պահին հաստատված հարաբերական կայուն օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել՝ չնայած առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակվել է հրաձգային զինատեսակներից խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում են ՊԲ-ից:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում