Նանտում հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկում (թարմացված, տեսանյութ)

Նանտում հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկում (թարմացված, տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՖրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը, ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը և մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն ուղևորվել են Նանտ, գրում է ria.ru-ն։

«Այսօր օրվա երկրորդ կեսին ներքին գործերի նախարարի և մշակույթի նախարարի հետ դեպքի վայրում կլինեմ»,– Twitter-ում գրել է Կաստեկսը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր հերթին, աջակցության խոսքեր է հղել հրշեջներին։

«Փարիզի Աստվածամոր տաճարից հետո Նանտի սրտում հրդեհ է բռնկվել Սբ Պողոս-Պետրոսի տաճարում։ Մեր աջակցությունը այն հրշեջներին, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ այս գոթական մարգարիտը փրկելու համար»,– գրել է նա իր Twitter-ի էջում։

13.41

Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքի Սբ Պողոս-Պետրոսի տաճարում բռնկված հրդեհը տեղայնացվել է: Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում ասել է հրշեջ-փրկարարական ծառայության վարչության տնօրեն Լորան Ֆերլեն:

Դեպքի վայրում աշխատում է 104 հրշեջ, ներգրավված է 45 հրշեջ մեքենա:

12:43

Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքում հրդեհ է բռնկվել Սբ Պողոս-Պետրոսի տաճարում, գրում է meduza.io-ն:

Դեպքի վայրում աշխատում է 70 հրշեջ: Կրակի տարածումը դեռ չի հաջողվել հսկողության տակ վերցնել:

Ինչպես պատմել են ականատեսները, հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 7:30-ի սահմաններում: Պատճառների մասին դեռ չի հաղորդվում:

Նանտում գտնվող Սբ Պողոս-Պետրոսի տաճարը համարվում է Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկը: Դրա բարձրությունը 6 մետրով պակաս է Փարիզի Աստվածամոր տաճարից:

Այս տաճարը հրդեհվել է նաև 1972 թվականին: Դրանից հետո այն 3 տարով փակվել է վերականգնողական աշխատանքների իրականացման համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում