ՀԱՊԿ հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀԱՊԿ հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության՝ հայ-ադրեբեջանական սահմանին գործողությունների վեարբերյալ հայտարարությունը լիովին արտահայտել է այս փուլում հայկական կողմի մտահոգությունները: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա նախ նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը նախևառաջ կարևորում էր ՀԱՊԿ իր գործընկերներին սահմանին ստեղծված իրադրության մասին տեղեկատվության տրամադրումը: «Դա տեղի է ունեցել ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին, երբ մեր ներկայացուցիչը ելույթով հանդես եկավ, ներկայացրեց տեղում իրադրությունը: Դա մեր առաջնային նպատակն էր»,- ասաց Նաղդալյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ գխավոր քարտուղարության հայտարարությանը՝ խոսնակն ասաց. «Այն լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները: Այդ հայտարարությունում միանշանակորեն նշված էր, որ այս լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում: Մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը սահմանային գծում և այժմ ՀԱՊԿ-ին որևէ այլ ձևաչափով դիմելու՝ փոխօգնության, թե այլ, կարիքը դեռևս չկա»,– ասաց Նաղդալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում