Իրանի էլեկտրակայաններից մեկում պայթյուն է որոտացել

Իրանի էլեկտրակայաններից մեկում պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Պայթյուն է որոտացել Իրանի կենտրոնական Սպահան նահանգի էլեկտրակայանում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական «ԻՐՆԱ»-ին, պայթյունը կիրակի է տեղի ունցել, սակայն միջադեպի հետևանքով զոհեր չեն գրանցվել:

Տեղի էլեկտրական ընկերության տնօրենի խոսքով՝ կատարվածի համար պատճառ է դարձել էլեկտրակայանի տրանսֆորմերի պայթյունը, որին կրակի բռնկում է հաջորդել:

Էլեկտրակայանի աշխատանքն այնուհետև դադարեցվել է երկու ժամով: Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մի շարք պայթյուններ և բռնկումներ են գրանցվում իրանական միջուկային և ռազմական կառույցներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում