Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացվե՞լ է

Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացվե՞լ է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Analitik.amԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հերքել է նախագահի շտապ հոսպիտալացման մասին լուրերը: Այս մասին նա հայտարարել է հուլիսի 19-ին՝ «Эхом Москвы»-ի հետ զրույցում, փոխանցում է Լենտան։

Ավելի վաղ՝ հուլիսի 19-ին, տեղի ԶԼՄ-ները, ինչպես նաև Telegram-ի մի շարք ալիքներ հաղորդել են, որ Լուկաշենկոն հոսպիտալացվել է: Հաղորդվել է, որ Բելառուսի նախագահը հետազոտություն է անցնում նախագահական հիվանդանոցում:

Ավելի ուշ, Լուկաշենկոն և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մինսկում Անկախության պալատում կայացած հանդիպմանը ներկայացել են առանց դիմակ և գրկախառնվել։ Այնուհետև քաղաքական գործիչները կատակով նշել են, որ հանրապետությունում կորոնավիրուսը պակաս վարակիչ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում