Ռոհանին հայտարարել է, որ իրանցիների գրեթե կեսը կարող է վարակվել կորոնավիրուսով

Ռոհանին հայտարարել է, որ իրանցիների գրեթե կեսը կարող է վարակվել կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Analitik.amԻրանցիների գրեթե կեսը կարող է վարակվել կորոնավիրուսով: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքերով, Իրանը կորոնավիրուսի երկրորդ ալիքի մեջ է, որը սկսվել է հունիսի կեսերից: Այդ ժամանակահատվածում հիվանդացության և մահացության տեմպը սկսել է արագորեն աճել:

«Առաջիկա ամիսներին 30-35 միլիոն մարդ կարող է վարակվել այս վիրուսով»,-ասել է Ռոհանին:

Նախագահը հրապարակել է նաև Իրանում վարակվածների և մահացության մասին տվյալները, որոնք զգալիորեն տարբերվում են պաշտոնական վիճակագրությունից: Այսպիսով, Ռուհանիի խոսքերով, երկրում վարակվել է 25 միլիոն մարդ, ինչը շուրջ 93-95 անգամ ավելին է, քան իրական տվյալները:

Պետության ղեկավարի խոսնակ Ալիրեզա Մոեզին բացատրել է, որ նման տվյալները միայն «գնահատված սցենարներից» մեկն են, ըստ որի՝ «մինչև 25 միլիոն իրանցիներ վարակվել են կորոնավիրուսով»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում