Մեծ Բրիտանիան այլևս չի հրապարակի կորոնավիրուսից մահացածների թիվը

Մեծ Բրիտանիան այլևս չի հրապարակի կորոնավիրուսից մահացածների թիվը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Analitik.amՄեծ Բրիտանիան ժամանակավորապես դադարեցրել է կորոնավիրուսից մահացածների թվի հրապարակումները։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Reuters-ին:

Այս որոշումը կայացվել է հաշվարկման մեթոդաբանությունը վերանայելու կառավարության հրահանգներից հետո: Դա պայմանավորված է այն մտավախություններով, որ մահվան տվյալները հնարավոր է գերագնահատվել են:

Փորձագետները պնդել են, որ Անգլիայում կորոնավիրուսից մահացության դեպքերը չեն հաշվարկվում այնպես, ինչպես Միացյալ Թագավորության մնացած մասերում, և, հետևաբար, տվյալները կարող են սխալ լինել:

Նշվում է, որ այժմ վիճակագրությունը հաշվի է առնում այն բոլոր մահացած մարդկանց, որոնց կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Միևնույն ժամանակ, հաշվի չի առնվել թեստավորման և մահվան պահի միջև ընկած ժամանակահատվածը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում