«Հրապարակ». Հակահայկական պահվածքով հայտնի Բասեսկուն ազատվել է պաշտոնից

«Հրապարակ». Հակահայկական պահվածքով հայտնի Բասեսկուն ազատվել է պաշտոնից

«Հայաստանի հարցերով եվրոպական պառլամենտի հիմնական զեկուցող Տրայան Բասեսկուն օրերս թողել է զբաղեցրած պաշտոնը: Այդ որոշումը կայացվել էր դեռ 2 ամիս առաջ, եւ հայաստանյան իշխանությունները դրանում լումա չունեն: Ի դեպ, մեր թերթն առաջինն էր գրել, որ Բասեսկուն է լինելու եվրապառլամենտի կողմից նշանակված Հայաստանի հարցով զեկուցողը` նա միշտ աչքի է ընկել իր հակահայկական պահվածքով:

Հիշեցնենք Կապանից դեպի Հադրութ գնացող ճանապարհի առնչությամբ Բասեսկուի եւ նրա 2 գործընկերների սկանդալային հայտարարությունը։ «Այո, Բասեսկուն գնաց, իսկ թե ով է լինելու Հայաստանի հարցով նոր զեկուցողը, հայտնի կդառնա աշնանը, կարծում ենք, որ ՀՀ ԱԺ-ն, ԱԳՆ-ն ակտիվ կլինեն այս հարցում, որ եթե ոչ հայամետ, առնվազն չեզոք գործիչ լինի Հայաստանի հարցով եվրոպական պառլամենտի հիմնական զեկուցողը, ու ինչպես նախորդ անգամ, ձեր թերթից չիմանան` ով ով է»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը: Չնայած մենք պատրաստակամ ենք՝ օգնելու ԱԺ-ին ու ԱԳՆ-ին՝ տեղեկատվություն փոխանցելու հարցում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում