«Իրատես»․ Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել Վահե Գրիգորյանի հետ

«Իրատես»․ Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել Վահե Գրիգորյանի հետ

«Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել իր «անձնական օգտագործման» ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, քանզի այս վիճակի տուժողներից մեկն էլ ՀՀ կառավարությունն է։

Պարապուրդի մատնված, դեֆակտո խոր ճգնաժամ ապրող ՍԴ-ն չի կարողանում վավերացնել պետության համար կարևորագույն միջազգային պայմանագրերն ու փաստաթղթերը, ինչն էլ իր հերթին լուրջ ազդեցություն է թողնում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայաստանյան տնտեսության վրա։

Դեռ մեկ տարի առաջ իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանը, որը այդ մեկ տարին առանց աչքը թարթելու բավականին բարձր աշխատավարձ է ստացել, գտնվում է ֆրուստրացիոն վիճակում, որովհետև հասկանում է, որ այդ․․․ ինքը չէ։ ՍԴ նախագահ ինքն այդպես էլ չի դառնա, իրեն չեն վստահում, որովհետև այսօր ՍԴ-ում տիրող խոր ճգնաժամի և ընդհանուր դատական համակարգում ստեղծված վիճակի բուն մեղավորն ու պատասխանատուն ինքն է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում