«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը. ՈՒՂԻՂ

«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՍևանում տեղի է ունենում «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը:

ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Մեր երկիրը բնապահպանական առումով, կարելի է ասել, անտերունչ վիճակում է: Այդ մասին են վկայում երկրում առաջացած մի շարք լուրջ էկոլոգիական խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Մենք մեր նախնիներից ժառանգել ենք ավելի մաքուր ջուր և օդ, այնինչ այս տեմպերով շարունակելու դեպքում, մեր սերունդներին կփոխանցենք ավելի աղտոտված ժառանգություն: Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ հասարակությունն ունի մեծ հետաքրքրվածություն բնապահպանական խնդիրների նկատմամբ, մեր հասարակությունը պակաս հետաքրքրված է դրանցով: Սա, իհարկե, պայմանավորված է անհրաժեշտ ինֆորմացիայի պակասով: Չենք կարող չնկատել նաև, որ Հայաստանյան իրականություն մեջ հասարակության հետաքրքրվածությունը ակտիվանում է միայն շատ սուր խնդիրների առաջացման ժամանակ:

Վաղվանից մեկնարկող Շարժման նպատակն է լինելու բարձրաձայնել ՀՀ-ում առկա բնապահպանական խնդիրները, համակարգված աշխատանքների և պայքարի արդյունքում ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ, ինչպես նաև տեղեկատվական, ուսուցողական դասընթացների, էկոճամբարների և այլ ծրագրերի միջոցով նպաստել մեր հասարակության էկոդաստիարակության ձևավորմանն ու զարգացմանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում