Սևանա լիճը շատ լուրջ բնապահպանական խնդիրներ ունի, որոշ մասնագետներ այն համարում են մեռնող լիճ. Վահագն Վարագյան (տեսանյութ)

Սևանա լիճը շատ լուրջ բնապահպանական խնդիրներ ունի, որոշ մասնագետներ այն համարում են մեռնող լիճ. Վահագն Վարագյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՍևանա լիճը շատ լուրջ բնապահանական խնդիրներ ունի և որոշ մասնագետների կարծիքով համարվում է մեռնող լիճ, այսինքն գնում է դեպի ճահճացման: Այս մասին համագումարի ժամանակ հայտարարեց «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը:

«Ցավոք, այն արձագանքները, որ պետք է և՛ հասարակության, և՛ պատկան մարմինների կողմից լինեն արագ, որ փորձ արվի Սևանը փրկել, կարծես թե ուշադրությունից դուրս է մնացել: Երբ 11 ամսվա ընթցքում լճում հանգստացողներ չկան, մեր ուշադրությունից դուրս է լճի խնդիրները, իսկ այն երեք ամիսներին, երբ Սևանում հանգստացողներ են լինում և լիճը կանաչում է, մենք փաստացի ստացվում է այնպես, սկսում ենք բոլորով խոսել այդ խնդիրների մասին»,- նշեց նա:

Ըստ նրա՝ մեր հասարակությունը երկու խնդիր ունի՝ տեղեկացվածության պակաս և էկոլոգիական դաստիարակության, կրթության պակաս: Նա նշեց, որ պետք է դպրոցական տարիներից հասարակությունը այդ էկոդաստիարակությունը ստանա և երբ լինեն բնապահպանական խնդիրներ, չհասցվեն այսպիսի սրված վիճակի, այլ ժամանակին կարողանանք դրա համար պայքարել:

«Բնապահպանական առումով մենք շատ խնդիրներ ունենք, ես հույս ունեմ, որ առաջկայում կկարողանանք մի շարք մասնագետների աջակցությամբ հասարակության ավելի լայն զանգվածների ուշադրությունը հրավիրել այդ խնդիրների սկզբնական շրջանում և փորձել կառուցողական այդ խնդիրները լուծել, քան բերել հասցնել կրիտիկական վիճակի, այնուհետև փորձել պայքարել, որն ավելի ջանք է մեզանից խլելու և ավելի մեծ ֆինանսական ծախսեր են լինելու»,– ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում