Սերժ Սարգսյանն այցելել է Արցախ

Սերժ Սարգսյանն այցելել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Times.amՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արցախ:

Նախագահի գրասենյակից հայտնում են, որ այցն անձնական բնույթ է կրում՝ Սերժ Սարգսյանը կայցելի մորը, հանդիպում կունենա ընկերների հետ:

Նախագահ Սարգսյանը կլինի նաև Ամարասում՝ տեղում ծանոթանալու վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին, ինչպես օրերս տեսակապի ժամանակ խոստացել էր այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատուներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում