Ջավախքահայությունը Ախալքալաքի մարզադաշտւմ բազմամարդ խաղաղ ակցիա է իրականացնում

Ջավախքահայությունը Ախալքալաքի մարզադաշտւմ բազմամարդ խաղաղ ակցիա է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՋավախքահայությունը Ախալքալաքի մարզադաշտւմ բազմամարդ խաղաղ ակցիա է իրականացնում՝ «Ոչ պատերազմին» կարգախոսով՝ պայմանավորված հայ ադրբեջանական սահմանում լարված իրավիճակով:

Բազմամարդ ակցիան մեկնարկվեց տերունական աղոթքով: Տեր-Թադևոս քահանան աղոթք հնչեցրեց բոլոր ննջեցյալ զինվորների համար, որոնք իրենց կյանքը զոհել են խաղաղության համար: Աղոթքին հաջորդեց ակցիայի մասնակիցների երգն ու պարը:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ այս հավաքով ցանկանում են իրենց միասնական կոչը անել համայն հայությանը: Ընդգծելով, որ Ջավախքի հայերը միշտ եղել են Հայաստանի հետ և կանգնել հայրենիքի պաշտպանության համար.

«Մենք՝ Վրաստանում ապրող հայերս, ելնելով Ադրբեջանում տեղի ունեցող դեպքերից, խիստ անհանգստացած ենք և վրդովված: Ելել ենք խաղաղ ցույցի՝ «Ոչ պատերազմին» կարգախոսով: Մենք դեմ ենք մարտական գործողություներին և բռնություններին: Մենք՝ Ջավախքի լեգոնի հայերս, ինչպես նաև ամբողջ հայերս միշտ եղել ենք մեր հայրենիքի՝ Հայաստանի հետ, անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում և միշտ պատրաստ ենք դժվար պահին ուս- ուսի տված կանգնել մեր հայրենիքի պաշտպանության համար, ինչը մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք:

Մեզ պետք չէ ապացուցել, թե հայերն ինչպես են ընդունակ համախմբելու ու կռվելու հանուն իրենց պատվի և հավատքի: Դա կարող է հաստատել պատմությունը: Հայերը նահատակվել են, բայց թույլ չեն տվել պղծել իրենց հավատքը»,-նշեց ակցիայի մասնակիցը:

Նրա խոսքով՝ վերջին օրերին Վրաստանում ադրբեջանական կազմակերպված մի խումբ վրացական և ադրբեջանական դրոշներով դուրս են եկել վրաց- հայկական սահմանի մոտ՝ սադրիչ կոչերով և կարգախոսներով, ինչը կարող է տեղիք տալ անցանկալի երևույթների և ինչը հարուցել է նրանց վրդովմունքը:.

«Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ մի երկրում, ինչպիսին Վրաստանն է, որտեղ Կառավարության և օրենքի համար ազգության և հավատի տարբերություն չկա և մինչ այժմ չի եղել միջազգային կոնֆլիկտ, իսկ մի քանի մարդ միջազգային կոնֆլիկտ են հրահրում: Դուք հարցրե՞լ եք այն ադրբեջանցիների կարծիքը, որոնք ապրում են Վրաստանում և հաճախ են այցելում հայկական բնակչության ռեգիոններ՝ բարեկամական և առևտրական նպատակով: Մենք վստահ ենք, որ նրանք համաձայն չեն ձեր գործողութոյւնների հետ: Մենք՝ հայերս և ադրբեջանցիները հանգիստ ապրում ենք և պետք չէ փչացնել փոխհարաբերությունները, իսկ ովքեր ձգտում են սադրանքների, մարտական գործողությունների և հերոսացման, թող գնան պատերազմի գոտի: Մենք չենք ուզում միջազգային կոնֆլիկտ մեր Վրաստանում»,- նշեց ակցիայի մասնակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում