Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է սահմանային իրավիճակը

Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է սահմանային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային նախաճաշի ընթացքում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբուլ օղլուի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման վերաբերյալ հարցեր, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Անդրկովկասում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները», – ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում