Բերման ենթարկվելուց հետո ոստիկանության բաժնում մի քանի ժամ ձեռնաշղթաներ են հագցրել. Մելիքյան

Բերման ենթարկվելուց հետո ոստիկանության բաժնում մի քանի ժամ ձեռնաշղթաներ են հագցրել. Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, FacebookՄեզ է դիմել մի երիտասարդ կին, որը բավականին համոզիչ, փաստարկված, դետալացված ահազանգ է ներկայացրել այն մասին, որ ժամեր առաջ ոստիկանությունը, նախ, իրեն ձերբակալել է դիմակ չդնելու համար (չնայած, իր պնդմամբ, ունի շնչառական խնդիրներ ու այս շոգին-կրակին առաքիչ է աշխատում), իսկ ոստիկանության բաժնում մի քանի ժամ ձեռնաշղթաներ են հագցրել ու առհասարակ այնտեղ նա ենթարկվել է վատ վերաբերմունքի։

Մենք չենք թողնի նեղացնել անպաշտպան թվացող քաղաքացիներին և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար տիկնոջը կտրամադրենք անհրաժեշտ իրավաբանական օգնություն։

Քաղաքացու համաձայնությամբ՝ հրապարակում եմ նրա դաստակի լուսանկարը՝ ձեռնաշղթայի թողած հետքով։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում