AM | RU
USD
EUR
RUB

Արթուր Վանեցյան․ Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի տարբերություն բանակի, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, 168.am: 168․am-ը ներկայացնումմ է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցը։

– Պարոն Վանեցյան, վերջին օրերի սահմանային լարվածության շուրջ նախնական գնահատականներ ունե՞ք։

– Նույնիսկ նախնական գնահատականների համար դեռ վաղ է։ Ես ուղղակի կվերահաստատեմ նախկինում իմ հնչեցրած գնահատականները, որ մենք ունենք փայլուն գեներալներ ու սպաներ, մոբիլ ու մարտունակ բանակ, որը հրաշալի լուծեց իր առջև դրած խնդիրը։ Այսօրվա բանակը բազմաթիվ մարդկանց երեք տասնամյակ տևած աշխատանքի արդյունքն է։ Մեր երկրում արդեն ձևավորվել են զինվորական դինաստիաներ՝ լավ կրթությամբ, բարձր պատրաստվածությամբ և բացառիկ հայրենասիրությամբ և ոգով։ Սա կհասկանա միայն նա, ով եղել է մարտական դիրքում, անցել զինվորական ծառայություն։ Սա հաղթող բանակի ոգի է։

Ցավոք, նույն չեմ կարող ասել դիվանագիտական հարթակում մեր պետության ձեռքբերումների մասով։ Բոլոր ուղղություններով ունենք միջազգային հանրության, գործընկեր պետությունների «կիսահայտարարություններ», ագրեսոր Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարության նշան դնող գնահատականներ։ Մինչդեռ գործ ունենք բացառիկ իրավիճակի հետ, երբ թշնամին երեսուն տարվա մեջ առաջին անգամ նման մասշտաբների հարձակում է գործել ոչ թե՝ Արցախի, այլ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ուղղությամբ։ Եվ սա պետք է առիթ դառնար միջազգային հանրությանը փաստարկված ներկայացնելու և բացատրելու, որ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն՝ Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության, այլև՝ ողջ տարածաշրջանի համար։ Մինչդեռ ընդամենն օրերս Չմիավորված պետությունների բյուրոն, որի կազմում 120 պետություն են, հակահայ հայտարարությամբ հանդես եկավ, սա ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի տարբերություն բանակի, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը։ Ուզում եմ նաև ընդգծել, որ հիացած եմ մեր ժողովրդի միասնությամբ ու համախմբվածությամբ, անցած օրերին բոլորս ականատես եղանք, թե ինչպես է հայությունը մի բռունցք դառնում ընդդեմ թշնամու, իսկ Հայաստանի ընդդիմությունն արտաքին վտանգի դեպքում՝ միավորվում պետության շուրջ՝ այդ ընթացքում շարունակելով թիրախ լինել իշխանական ֆեյքերի և ֆեյքերի գործառույթ իրականացնող որոշ պետական պաշտոնյաների կողմից, որոնք արտաքին թշնամուն թողած՝ նույն այդ օրերին զբաղված էին երկրի ներսում թշնամիներ փնտրելով և այլ տափակաբանություններով։

– Այս օրերին ականատես եղանք ազգային անվտանգության մի շարք սպառնալիքների՝ մեր զինվորականների անձնական տվյալների արտահոսքից՝ մինչև պետական կայքերի դեմ հակերային հարձակումներ, ազգաբնակչության շրջանում խուճապ տարածող sms հաղորդագրություններ, և այլն, ինչո՞ւ համակարգն այս աստիճան թերացավ։

– Դեռ ժամանակ կունենանք վերլուծելու, թե ինչու համակարգը թերացավ։ Դուք թվարկեցիք թերացումների միայն երևացող կողմը, որն ամբողջական պատկերի մի փոքր մասն է ընդամենը։ Իսկ թերացման պատճառն առավել քան ակնհայտ է։

Իրեն հնազանդ ԱԱԾ ունենալու համար Նիկոլ Փաշինյանը քանդեց տարիներով կայացած համակարգը, ստեղծեց մի իրավիճակ, երբ ոլորտի պրոֆեսիոնալներն ու կենսագրություն ունեցող սպաները սկսեցին լքել այն, դրա համար էլ ունենք այս պատկերը։ Անշուշտ, ԱԱԾ-ում այսօր էլ շատ պրոֆեսիոնալ կադրեր կան, բոլորն իմ նախկին կոլեգաներն ու ներկայիս ընկերներն են և իրենց ուսերին են պահում համակարգը, բայց երբ առողջ ու գործող օրգանիզմին օտար ու պրոցեսներից անտեղյակ «գլուխ են փոխպատվաստում», միշտ այսպես է լինում՝ հատկապես այնպիսի փակ ու հիերարխիկ համակարգերի դեպքում, ինչպիսին ԱԱԾ-ն է։

Ընդհանուր առմամբ, տավուշյան դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունն անվտանգու­թյունն է, և այդ ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք անելու։

Ուզում եմ շեշտել, որ անվտանգության գաղափարը չի սահմանափակվում միայն զինված ուժերի մարտունակությամբ։ Ազգային անվտանգությունն ապահովվում է մի շարք ուղղություններով գրագետ, նպատակային, մշտական և հետևողական աշխատանքով։ Այս հարցերում մենք սխալվելու իրավունք չունենք։ Եվ դաշնակիցների հետ անկեղծ և վստահելի հարաբերություններն ամենակարևոր գործոններից մեկն է։ Եվ ես, ցավոք, տեսում եմ, որ այս ու մի շարք այլ ուղղություններով թույլ են տրված սխալներ։ Չի կարելի անվտանգության ապահովման ողջ ծանրաբեռնվածությունը թողնել միայն բանակի վրա։ Երբ իշխանությունն աշխատանքի մյուս ուղղություններում ունենում է սխալներ, ապա բանակի վրա ծանրաբեռնվածությունն էապես մեծանում է։

– Դաշնակիցներ ասելով՝ հայ–ռուսական հարաբերություններում առկա լարվածությո՞ւնը նկատի ունեք։

– Ոչ միայն։ Ներհասարակական մթնոլորտից սկսած՝ մինչև տնտեսական քաղաքականություն, ունենք լուրջ խնդիրներ։ Գեներալների և բանակի հրամկազմի վարկաբեկման արշավներից՝ մինչև զրո կետից բանակցություններ սկսելու անխոհեմ հայտարարությունները։ Պահի տակ արված, չհաշվարկված հայտարարությունները, որոնք վերաբերում էին ոչ միայն՝ մեզ, այլև՝ մեզ բարեկամ երկրների շահերին։

Աջ ու ձախ քրեական գործերի հրահանգներից՝ մինչև քաղաքական ընդդիմախոսների դեմ արշավները։ Բազմաթիվ գրագետ և փորձառու կադրերի պետական համակարգից հեռացնելու խնդրից՝ մինչև անգործունակ նորերով ողջ պետական համակարգը լցնելը։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա Հայաստանում նկատելիորեն աշխուժացել են այդ հարաբերությունների դեմ աշխատող խմբավորումները։ Թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար, թե՛ որպես ԱԱԾ գեներալ՝ ես այն կարծիքին եմ, որ այդ ուժերը սպասարկում են այլ պետությունների շահեր։ Հայ-ռուսական հարաբերությունների վատացման մեջ Հայաստանը չունի որևէ շահ։ Այնպես, ինչպես Ռուսաստանը։ Շատ կարևոր է, որ նման փորձերը, նման միտումները ստանան հանրային գիտակցված կոշտ հակահարված։ Քաղաքական ուժերի և հասարակության հասունությունը կարևոր գործոն է՝ 5-րդ շարասյանը զսպելու և չեզոքացնելու համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս
Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց Մոսկվա-Երևան չվերթների մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Մահացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալը Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Մարինե Սուքիասյան. Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Հայտնի է՝ համաշխարհային առաջնորդներից ով է Լուկաշենկոյին առաջինը շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Սարսափելի ավտովթարի արդյունքում մահացել են Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրն ու թոռները «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովը. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 23 դեպք. մանրամասներ Հոսանքազրկումներ` Երևանում և երեք մարզերում Լրագրողի հարցից հետո Թրամփը լքել է մամուլի ասուլիսի սրահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 10 Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan