Կարելի էր չէ՞ մի քիչ տարբերվել Ադրբեջանից. Հակոբյան

Կարելի էր չէ՞ մի քիչ տարբերվել Ադրբեջանից. Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, FacebookՍա «նոր» Հայաստանն է, որտեղ պատիվ ու նամուս չկա, թասիբ, արժանապատվություն հասկացությունները հարգի չեն: Երբեք այսպես չի եղել, երբեք: Դեռ ոչ մեկը երկիրն այսպիսի բարոյահոգեբանական խոզանոցի չէր վերածել: Փաստացի, հայերի պետության մեջ կոմֆորտ զոնայում ապրելու իրավունք ունեն Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը, և տրասֆեստիտ կարաբինաները: Մնացածը՝ ըստ Նիկոլի ընտանիքապետության տրամաբանության՝ ասֆալտին փռվելու, տուգանվելու և ստորացվելու առարկա են:

«Նոր» Հայաստանում դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանը երևի վերջին հանցագործն էր, որին պետք էր դպրոցի տարածքից ձերբակալեին ու քաղմաս տանեին: Կառավարության դիմացից անցորդ աղջիկներին ձեռնաշղթա հագցնելն ու քաղմաս տանելը «նոր» Հայաստանում իրերի շատ բնականոն դասավորվածություն է: Նույն օրը «նոր» Հայաստանի վարչապետի տիկինը կամուֆլյաժը հագին սահմանամերձ գյուղերում ֆոտոսեսիաներ է անում, իսկ զինվորին ստիպում են, որ ոչ մի պաշտոն, կրկնում եմ՝ ոչ մի պաշտոն չունեցող վարչապետի տիկնոջը պատվի առնի: Ալիևենք ավելի ազնիվ են. ի տարբերություն սրանց՝ Մեհրիբանին պաշտոն են տվել ու մայմունություն չեն անում, թե բացի իրենցից ինչ-որ մեկը կարող է իրեն այդ երկրում մարդ զգալ: Ու թող ոչ մեկն այլևս չհամարձակվի խոսել լեգիտիմությունից. Նիկոլ Փաշինյանին երկիրը խոզանոցի վրածելու մանդատ ոչ մեկը չէր տվել:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում