Շվեդիայում հայերի ակցիան ՀՀ դեսպանատան մոտ՝ ի աջակցություն Հայաստանին և սահմանին տիրող իրավիճակի

Շվեդիայում հայերի ակցիան ՀՀ դեսպանատան մոտ՝ ի աջակցություն Հայաստանին և սահմանին տիրող իրավիճակի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.amՇվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության մոտ այսօր հավաքվել էին բազմաթիվ հայեր՝ ի աջակցություն Հայաստանին և սահմանին տիրող իրավիճակին։

Թեև մի քանի օր է հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է, սակայն աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքի ներկայացուցիչները շարունակում են ակցիաներ կազմակերպել:

Panorama.am-ի հետ զրույցում շվեդաբնակ Հայկ Հակոբյանն ասաց, որ հայերն իմացել են, որ ադրբեջանցիներն այսօր նախատեսում են Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց անցկացնել, ինչպես նաև հնարավոր է գան դեպի Հայաստանի դեսպանատան մոտ։ Հայերը շատ արագ ինքնակազմակերպվել են և այսօր հավաքվել են ՀՀ դեսպանատան դիմաց։

Դեսպանատան մոտ մի քանի ժամ հնչել է հայրենասիրական երգ ու պար։

Ըստ Հայկ Հակոբյանի, որոշ ժամանակ հետո ադրբեջանցիները մի քանի մեքենաներով փորձել են մոտենալ դեսպանատանը, սակայն այնտեղ հսկողություն իրականացնող ոստիկանները թույլ չեն տվել նրանց անցնել դեսպանատան դիմացի փողոցով, որից հետո հասկանալով, որ ոչինչ չեն կարող անել և տեսնելով այդքան մեծ թվով հայերի, անմիջապես հեռացել են։

Մանրամասները տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում