«Փաստ». Իշխանությանը հաջողվեց ՍԴ-ում ստանալ ճգնաժամ

«Փաստ». Իշխանությանը հաջողվեց ՍԴ-ում ստանալ ճգնաժամ

«Սահմանադրական դատարանում փաստացի խոր ճգնաժամ է։ Իսկ դրա պատճառը իշխանությունների «բյուրեղյա երազանքն» է՝ ունենալ բացառապես յուրայիններով համալրված, սեփական ՍԴ: Իրականում, բազմաթիվ իրավաբանների ու քաղաքագետների համոզմամբ, բնականոն աշխատող Բարձր դատարանում որևէ ճգնաժամ չկար, իսկ հիմա իշխանություններին հաջողվեց դա ապահովել:

«Փաստ» թերթի տեղեկություններով` նաև իշխանության մեջ քիչ չեն նրանք, ովքեր այս ամենի մեղավոր են համարում Վահե Գրիգորյանին: Մյուս կողմից կառավարության և խորհրդարանի կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները նրան այլևս չեն տեսնում ՍԴ նախագահի պաշտոնում, այնինչ Գրիգորյանն իրեն վաղուց է պատկերացնում ՍԴ նախագահ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ըստ երևույթին դա է պատճառը, որ այս օրերին սկսել է նորից ակտիվանալ Վահե Գրիգորյանը: Նա, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մշակում է ՍԴ համար նոր ռազմավարական ծրագիր, որը պատրաստվում է ներկայացնել անձամբ Նիկոլ Փաշինյանին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում