«Հրապարակ». Կազմակերպությունները մրցույթներին մասնակցում են կեղծ բանկային երաշխիքներով. ամենաակտիվը Փաշինյանի քավորն է. Դ. Խաժակյան

«Հրապարակ». Կազմակերպությունները մրցույթներին մասնակցում են կեղծ բանկային երաշխիքներով. ամենաակտիվը Փաշինյանի քավորն է. Դ. Խաժակյան

«Կառավարության պահանջով ասֆալտի տեխհսկողությունն անցած տարվանից խստացվեց․ որպես բանկային երաշխիք՝ աստղաբաշխական թվեր են մուծվում, հաճախ կազմակերպությունները մրցույթներին մասնակցում են կեղծ բանկային երաշխիքներով, մասնակիցներից ամենաակտիվը Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանն էր՝ նրա հետ փոխկապակցված կազմակերպություն․ երբ սա բացահայտեցինք, մրցույթները չեղարկվեցին, նոր մրցույթներ հայտարարվեցին»,- ասաց Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:

Հաղթողներ կա՞ն։ «Մրցույթները կայացել են, այդ թվում և՝ Երևանի ասֆալտապատման մրցույթը։ Մրցույթներում, որպես օրինաչափություն, հաղթում է մի կազմակերպություն, որը բավարար ֆինանսական միջոցներ չունի, կոնկրետ` Երևանի դեպքում վճարել է ավելի քան 38 մլն բանկային երաշխիք, որի դիմաց այդ` «Ինժեներիգ» ՍՊԸ-ն պետք է ստանա ընդամենը 33 մլն դրամի պայմանագիր, բայց քանի որ այդ կազմակերպությունը փոքր կամ միջին բիզնեսի շկալայում է, ոլորտի մասնագետների մոտ կան կասկածներ, որ տեխհսկողության բանկային վճարումները վճարում են բուն շինարարները, որոնց նկատմամբ պետք է հսկողություն իրականացվի։ Այսինքն, պատշաճ վերահսկողության մասին խոսք չի լինի․ ուզեցին լավ, ստացվեց՝ ինչպես միշտ։

Կառավարությունն իմիտացիա արեց, թե հսկողության պայմանները խստացվում են, սակայն ռեգրես գրանցվեց. այն ժամանակ տեխասմոտրը գոնե կախում չուներ շինարարից։ Ըստ ոլորտի փորձագետների, շինարարներն աշխատում են մի քանի բանկերի հետ և նույն գույքը գրավադրում են տարբեր բանկերում»: Ո՞վ է հսկելու այդ ամենը։ «Ոչ մեկը, մանավանդ որ բանկերն էլ են ներգրավված. Իսկ ոստիկանության 6-րդ վարչությունն էլ զբաղված է ընդդիմադիր գործիչների վարորդների աշխատավարձով, և այս կարևորագույն խնդիրը դուրս է մնացել վերահսկողությունից»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում