AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ»․ Արգիշտի Քյարամյանն իրեն տեղակալ կբերի Դատախազությունից

 

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը նպատակ ունի ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակել դատախազության համակարգից որևէ մեկին:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 17-ին աշխատանքից ազատվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի դեկտեմբերի 20-ից: «Ժողովուրդ» օրաթերթը նաև գրել էր, որ Ռոբերտ Բազիկյանն իր ազատման դիմումը գրել էր ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հետ միասին, սակայն վերջինիս դիմումը չէին ստորագրում, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Քյարամյանի նշանակումից հետո համակարգից հեռանում են:

Զրուցել էինք նաև Բազիկյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնել էր, թե համակարգից հեռացել է երկարատև ծառայության հիմքով՝ ասելով, թե բացարձակ այլ խնդիրներ չկան: Եվ, ահա, Արգիշտի Քյարամյանը փորձում է այդ պաշտոնը համալրել դրսից առկա կադրերով և, մասնավորապես, համակարգ բերել դատախազության ներկայացուցչի:

Եվ սա էլ պատահական չէ. բանն այն է, որ Արգիշտի Քյարամյանը երկու տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել այդ համակարգում և ներսից գիտի՝ դատախազությունում ինչ է կատարվում: Մասնավորապես, Քյարամյանը 2016 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա Երևան քաղաքի դատախազության դատախազ:

Եվ, ահա, իր փորձն աչքի տակ ունենալով՝ նա որոշել է իրեն տեղակալ բերել այդ համակարգից որևէ մեկին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԱԾ լրատվական բաժին, որտեղից հորդորեցին հետևել պաշտոնական լրահոսին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Հակառակորդի խոցված ԱԹՍ-ն՝ Սպիտակաշեն գյուղում (լուսանկարներ) Լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար հումանիտար միջանցքների ստեղծման անհրաժեշտություն չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպան Հակառակորդը սկսել է նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. մանրամասներ Հայկական բանակը այս պահի դրությամբ ունի 58 զոհված զինծառայող․ Արծրուն Հովհաննիսյան Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է․ ՊՆ խոսնակ (տեսանյութ) ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հադրութի շրջանում քաղաքացիական մեկ զոհ և չորս վիրավոր կա Հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ և կորցրել 10 միավոր զրահատեխնիկա․ ՊՆ (տեսանյութ) Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, վիրավորում է ստացել. ՊԲ Արցախում՝ Մարտունիում, հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ) Սամվել Կարապետյան. Ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս Կրեմլը հակամարտող կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել Արցախի ՊՆ–ն հայտնում է ևս 28 զոհված զինծառայողի մասին․ հայտնի է նրանց անունները Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ (տեսանյութ) Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Այս փուլում կարող է սթափության կոչ լինել միջազգային հանրությանը, որ քննարկենք Արցախի ճանաչումն ու ընդունենք. Զոհրաբյան Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն` Վարդենիսի տարածքում (Տեսանյութ) «ԼՂ հարցում բոլոր արտաքին ու ներքին խաղացողները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն». ՌԴ ԱԳՆ Ազգային ժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Տողանյան. Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխել Ղարաբաղ «ԼՂ շուրջ տիրող իրավիճակը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արագ միջամտությունը». ՌԴ-ում ՀՀ դեսպան Եթե կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն. Արծրուն Հովհաննիսյան Զոհված կին զինծառայողը Նորավան համայնքից էր Հակառակորդը անարդյունավետ կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր․ Արցախի ՊՆ Հենց այս պահին մեր տղաները հարյուրանոց մեխ են մեխում նրանց ճակատի մեջ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Վերականգնել ենք կորցրած դիրքերը և որոշակի առաջխաղացում գրանցել․ Արցախի նախագահ «Լիովին աջակցում եմ հայ ժողովրդին». ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ «Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը»․ ԱՄՆ կոնգրեսական Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Գիշերվա ընթացքում շարունակված մարտերի ընթացքում ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր (տեսանյութ) Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Հրապարակվել է Արցախում զոհված ևս 15 զինծառայողի անուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 28 ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Պահեստազորայինները մեկնում են առաջնագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan