«Փաստ». Արտերկրյա լրատվամիջոցներում տարօրինակ են որակում հայ հաղորդավարների դիմակով եթեր դուրս գալը

«Փաստ». Արտերկրյա լրատվամիջոցներում  տարօրինակ են որակում հայ հաղորդավարների դիմակով եթեր դուրս գալը

««Փաստ» թերթի տեղեկություններով` արտերկրյա, հատկապես ռուսական լրատվամիջոցներում առնվազն տարօրինակ են որակում այն փաստը, որ հայաստանյան հեռուստաընկերությունների հաղորդավարները ստիպված են եթեր դուրս գալ դիմակներով:

Թերթի հետ զրույցում ռուսաստանցի հայտնի լրագրողներից մեկն ասում էր, թե սկզբնական փուլում իրենց մոտ էլ է նման վիճակ եղել, սակայն շատ կարճ ժամանակ անց պատկան մարմինները հասկացել են, որ անհեթեթություն է դիմակով հաղորդում վարելը, հատկապես, երբ հաղորդավարը փաստացի միայնակ է (օպերատորները, որպես կանոն, առնվազն 3 մետր հեռու են լինում, իսկ ռեժիսորներն ու սպասարկող անձնակազմը այլ տարածքից են հետևում):

Իսկ եթե նույնիսկ զրուցակից կա, ապա նրանց միջև հեռավորությունը հաստատ հնարավոր է ապահովել 1,5-2 մետրի միջակայքում: Մեր զրուցակցի խոսքով, իրենց ապշեցրել է, որ հայաստանյան երկու հեռուստաընկերություն տուգանվել է հաղորդավարի՝ եթերում դիմակ չկրելու պատճառով: Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե դա կարող է հոգեբանական նշանակություն ունենալ հանրության վրա՝ դիմակ կրելու և հակահամաճարակային կանոնները պահպանելու տեսանկյունից, թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային փորձագետները լուրջ չեն համարում:

Ի դեպ, հավելենք, որ այս օրերին լուրջ քննարկումներ են ընթանում նաև բացօթյա տարածքներում և անձնական օգտագործման մեքենաներում դիմակ կրելու պարտադրանքի նպատակահարմարության թեմայով:

Ընդունելով հանրային փակ տարածքներում դիմակի անհրաժեշտությունը՝ շատերը կոչ են անում հանել դրսում և սեփական մեքենայում (ոչ տաքսիներում) ընտանիքի անդամների հետ երթևեկելիս (կարող են փաստաթուղթ ստուգել) դիմակի պարտադրանքը: Երեկվանից առկա են նշյալ դեպքերում դիմակ կրելուց հրապարակային հրաժարումների մասին հայտարարություններ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում