Արարատ Միրզոյանը ստորագրել է օրենքը

Արարատ Միրզոյանը ստորագրել է օրենքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

«Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել էր, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում