Թբիլիսիի և Փարիզի միջև կանոնավոր օդային երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 8-ից

Թբիլիսիի և Փարիզի միջև կանոնավոր օդային երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 8-ից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.amՎրաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև կանոնավոր օդային երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 8-ից: Արդեն ավարտվել են բանակցությունները Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, քաղաքացիական ավիացիայի գործակալության և «Air France» ավիաընկերության միջև: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

«Ֆրանսիական առաջատար ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ չվերթներ կկատարվի հետևյալ ժամանակացույցով.

Փարիզ (Շառլ դե Գոլի օդանավակայան) – Թբիլիսի, ամեն չորեքշաբթի և շաբաթ։

Թբիլիսի-Փարիզ (Շառլ դե Գոլի օդանավակայան), ամեն հինգշաբթի և կիրակի»,- ասել են քաղաքացիական ավիացիայի գործակալությունում:

Կանոնավոր չվերթները կիրականացվեն «Airbus A320 և A321» օդանավերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում