Զարուհի Բաթոյանը գնդակոծած մանկապարտեզից խոսելու փոխարեն դիմակ արտադրող գործարանից է խոսում. Անի Հովհաննիսյան

Զարուհի Բաթոյանը գնդակոծած մանկապարտեզից խոսելու փոխարեն դիմակ արտադրող գործարանից է խոսում. Անի Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, FacebookԶարուհի Բաթոյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի գրասենյակի և Կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության մարմնի (UN-Women) կողմից կազմակերպված Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի 25-ամյակին նվիրված առցանց միջոցառման ժամանակ խոսել է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից և Հայաստանի սահմանի վրա հարձակումներից: Ուշադրություն դարձրեք, թե Բաթոյանն ինչ մեղմ կերպով է բնութագրում ադրբեջանական գործողությունները և ինչպես է շեշտադրում անում միայն դիմակ արտադրող գործարանի վրա այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը թիրախավորել էր խաղաղ բնակչությանը, գնդակոծել մանկապարտեզ: Ներկայացնում եմ այդ հատվածը.

«Ցավոք, վերջին օրերին Հայաստանի քաղաքացիների օրակարգում է ևս մեկ հարց՝ Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը։ Հայաստանի սահմանամերձ գործարաններից մեկը, որն օրական արտադրում է երեք հարյուր հազար դիմակ, օրեր առաջ հրետակոծվեց։ Դժվարին այս իրավիճակում դիմակ արտադրող կանանց և այն բուժաշխատող կանանց, որոնց համար դիմակների առկայությունը կենսական է, ձայնը պետք է լսելի լինի ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև միջազգային ասպարեզում։ Չէ՞ որ, երբ որոշում կայացնողները լսում են ռազմական գործողությունների արդյունքում տուժող կանանց ձայնը, չեն կարող շեղվել խաղաղության օրակարգից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում