Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Analitik.amԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Նշվում է, որ քննարկվել է Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացմանը, այդ թվում՝ տնտեսության և զբոսաշրջության խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։

Էրդողանն ու Մերկելը խոսել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող պայքարին, ինչպես նաև համավարակի ավարտից հետո երկկողմ համագործակցության հեռանկարներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում