«Հրապարակ». Հայաստանում ընթացող բարեփոխումները համակարգելու համար ԵՄ-ի կողմից ընդլայնված լիազորություններով 4 պաշտոնյա կնշանակվի

«Հրապարակ». Հայաստանում ընթացող բարեփոխումները համակարգելու համար ԵՄ-ի կողմից ընդլայնված լիազորություններով 4 պաշտոնյա կնշանակվի

«ԱՄՆ սկանդալային նախաձեռնությունը, որով պետդեպը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության համար կոռուպցիայի գծով խորհրդականի մրցույթ է հայտարարել, ինչի մասին առաջինը տեղեկացրել էր Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած «Ռաշա թըդեյը», պարզվում է` Հայաստանի կառավարման համակարգի վրա դրսի ազդեցության այդ կարգի վերջին նախաձեռնությունը չէ:

Եվրոպական միության կողմից էլ նախատեսվում է Հայաստանում նշանակել 4 բարձրաստիճան պաշտոնյա` երկրում ընթացող բարեփոխումները համակարգելու համար։ «Նման հնարավորություն տալիս էր ԵՄ-Հայաստան համաձայնագիրը, սակայն խնդիրն այն է, որ եվրոպական կողմը, օգտվելով Հայաստանում իրենց համար բարենպաստ վիճակից, պնդում է, որ այդ պաշտոնյաների մանդատը պետք է լինի մաքսիմալ համապարփակ ու ազատական, որոշ դեպքերում` կառավարման ֆունկցիաների ամրագրմամբ, և պնդում են, որ եվրոպացի այդ խորհրդականները պետք է նստեն կառավարության շենքում»,- ասաց մեր աղբյուրը: Կառավարությունը տվե՞լ է իր համաձայնությունը։ «Կարծես հակված է տալուն»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում