Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ

Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 22 հարց է, որից 16-ը չզեկուցվող, 6-ը զեկուցվող, 1-ը գաղտնի։

Օրակարգում ներառված են «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին հարցեր և այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում