AM | RU
USD
EUR
RUB

Ի՞նչ սպասումներ ունի պետությունը կամավորականներից, և ինչ պետք է անել․ Տիգրան Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amTert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը` մարտական գործողությունների ընթացքում կամավորական միությունների գործունեության, նրանց ներգրավելու հարցում պետության գործառույթների մասին։

Տավուշի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների օրերին պատերազմի մասնակից տարբեր հասարակական կազմակերպություններ ևս ակտիվացան, որի նպատակն ըստ անհրաժեշտության մարտական գործողություններին ներգրավվելն էր:

Տեղեկատվական միասնական շտաբի համակարգող Արծրուն Հովհաննիսյանն այդ ժամանակ հայտարարեց, որ այդ պահին նման նպատակահարմարություն չկա: Դա, բնականաբար, չի նշանակում, որ դրա անհրաժեշտությունը ինչ-որ փուլում չի լինելու:

Այս տեսանկյունից պետք է հասկանալ, թե նպատակահարմարության, անհրաժեշտության դեպքում որ ուժերը կարող են օպերատիվ ձևով ներգրավվել մարտական գործողությունների վերսկսման կամ դրանց մասշտաբայինի վերածման պարագայում:

1990-ականների սկզբին Հայաստանի ու Արցախի սահմանին ընթացող լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո պատերազմի մասնակիցների տարբեր կազմակերպություններ հիմնվեցին, որոնց նպատակը զոհվածների և նրանց ընտանիքների, վիրավորների ու պատերազմի մասնակիցների սոցիալական խնդիրներից բացի, նաև, ըստ անհրաժեշտության, մարտական գործողությունների վերսկսման պարագայում այդ գործողություններին արագ ներգրավվելն էր:

Այդ կազմակերպություններից ամենամեծը Երկրապահ կամավորականների միությունն է, որտեղ վերջին 2-3 տասնամյակում տրանսֆորմացիոն որոշակի գործընթացներ են եղել, վերջինը՝ 2018 թ. մայիսից հետո:

2016 թվականի ապրիլին տարբեր կազմակերպություններ ակտիվ մասնակցություն են ունեցել մարտական գործողություններին, դրանց ավարտից հետո որոշ ժամանակ մարտական հերթապահություն են արել առաջնագծում:

Պետությունն այսպիսի կազմակերպություններին «պատվեր» տալու կամ նվազագույնը` իր սպասելիքները սահմանելու խնդիր ունի: Պայմանական ասած՝ այդ կազմակերպությունները պետք է իրենց հիմնական գործառույթները ապահովեն զուտ հասարակական դաշտում և ոլորտային հարցերով զբաղվե՞ն, թե՞ անհրաժեշտության դեպքում` որպես պայմանական արագ արձագանքման խմբեր, մեկնեն սահման:

Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև տարբեր փուլերում, օրինակ՝ ապրիլյան մարտական գործողություններին Արցախում պահեստազորի հավաք արվեց, սակայն ՀՀ-ում դա չարվեց, և ՀՀ-ի մասնակցությունը փաստացի եղավ կամավորական ջոկատների միջոցով: Ինչու այդ ջոկատների միջոցով, որովհետև նրանց միջոցով սահման մեկնեցին նաև մինչ այդ այդ կազմակերպության անդամ չհանդիսացող քաղաքացիներ:

Նույն տավուշյան գործողությունների կամ մեկ այլ պարագայում Պաշտպանության նախարարությունն ընտրություն ունի՝ անհրաժեշտության դեպքում` որպես միջանկյալ տարբերակ, ներգրավել կամավորական ջոկատների՞ն, թե՞ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակի կամ ամբողջական պահեստազորի հավաք անել:

Կրկին վերադառնալով հիմնական հարցադրմանը՝ ինչպե՞ս է պետությունը տեսնում կամավորական ջոկատների գործունեությունը, պետք է նշեմ, որ սրանից է կախված թերևս ամենակարևորը՝ ինչ անելիքներ ունի պետությունն այս ջոկատների մարտունակության ապահովման տեսանկյունից:

Հասկանալի է, որ նրանք պատերազմի ժամանակ մեծ փորձ են ձեռք բերել, սակայն նրանց մի մասը տարիքային խնդիր ունի, մի մասը՝ առողջական խնդիրներ, իսկ նրանք, ովքեր կարող ենք սահմանին ծառայություն մատուցել, մարզավիճակում գտնվելու խնդիր ունեն: Սակայն այս վերջին խմբին «մարզավիճակի բերելը» կարճ ժամանակահատվածի հարց է՝ փորձն ու ռազմական գիտելիքները շատ հարց են լուծում, էլ չեմ խոսում մարտական, հաղթական ոգու և հայրենիքին նվիրվածության մասին:

Արցախում բավականին հետաքրքիր և աշխատող մոդելով Ազատամարտիկների միությունն է գործում, որն իսկապես մոբիլ, մարտունակ ստորաբաժանում ունի՝ բազմափորձ ազատամարտիկներով: Միությունը ազատամարտիկների սոցիալական խնդիրներով է զբաղվում, տարբեր ծրագրերով սատարում պաշտպանության բանակին, բայց միաժամանակ ՊԲ հրամանատարարության ներքո, ցանկացած պահի կարող է ցանկացած մարտական խնդիր լուծել և՛ որպես մարտական հերթապահություն կրող ստորաբաժանում, և՛ պաշտպանողական, հակահարձակողական և հարձակողական գործողություն իրականացնող զորախումբ: Միությունը ղեկավարում է Արցախի հերոս, գեներալ մայոր Սամվել Կարապետյանը:

Ի դեպ, մի արդյունավետ մոդելով էլ ՀՅԴ-ն էր գումարտակ ձևավորել, որտեղ հիմնականում 90-ականների պատերազմին մասնակցած մեր հայրենակիցներն էին, այլ մոդելով «Սև հովազ» ջոկատն էր գործում, որը հիմա էլ ծառայություն է իրականացնում: Ամենակարևորը՝ այս ջոկատները գործում են ՊՆ կոորդինացման տիրույթում՝ որպես ՀՀ զինված ուժերի մասնիկ:

Կարճ ասած՝ պետք է բոլոր կազմակերպությունների հետ արագ աշխատել, լիովին հասկանալ, թե ինչ ռեսուրսի ենք տիրապետում, առանձնացնել վերևում նշածս երրորդ խմբին և իրավական որոշակի կարգավորումով համահավաք արագ արձագանքման խումբ ձևավորել:

Սա զուտ այսօրվա համար չեմ ասում, մեր տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրությունը հուշում է, որ նման իրավիճակներ, առավել լարված ժամանակներ դեռ շատ ենք ունենալու:

Սրան զուգահեռ պետք է առաջին պլան բերել տարբեր ժամանակներում օրակարգում գտնվող մի շատ կարևոր նախաձեռնություն՝ ակտիվ պահեստազորի հարցը: Սրան մեկ այլ առիթով դեռ մանրամասն կանդրադառնամ, միայն նշեմ, որ Հայաստանն ու Արցախը ակտիվ պահեստազոր ունենալու այլընտրանք չունեն, և սա զինված ուժերի զարգացման, արդիականացման մի բաղկացուցիչը պետք է դառնա:

Լրահոս
Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ․ ՈՒՂԻՂ Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են «Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին Ես շնորհակալ եմ Լենային անկեղծության համար Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը Արցախում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ ԱԺ փոխուսապարկ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց վերջնական կործանման օրակարգը Սարիբեկն ու Գևորգը կամ յոթ «իսկ» «Ժողովուրդ»․ Պատգամավորներին զենքե՞ր կբաժանվեն «Հրապարակ»․ Մեր իրական և առավել ամոթալի պարտությունն սկսվել է նոյեմբերի 9-ից հետո «Ժողովուրդ»․ Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Փաստ»․ «Սորոսականները» հրահանգ ունեն ակտիվանալու անվտանգային հարցերում «Ժողովուրդ»․ Ինչու քաղաքապետի մշտական արձակուրդը դադար չունի «Փաստ»․ Փաշինյանը հույս ունի կեղծ ընդդիմություն ձևավորել արտահերթ ընտրությունների անցկացման համար «Հրապարակ»․ Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիևը «Փաստ»․ Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին փոխարինող հավանական թեկնածուները «Հրապարակ»․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կհեռանա պաշտոնից. ո՞վ կփոխարինի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 16 Թրամփը 4 օրից կլքի Սպիտակ տունը՝ առանց Բայդենին դիմավորելու Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաները Նմաններին բոմժ կոչելն էլ է հաճոյախոսություն Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են. Լենա Նազարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan