Կառավարությունը Սահմանադրական կարգի տապալմամբ իրականացրել է ՍԴ դատավորի թեկնածության առաջադրում ԱԺ-ին

Կառավարությունը Սահմանադրական կարգի տապալմամբ իրականացրել է ՍԴ դատավորի թեկնածության առաջադրում ԱԺ-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, FacebookԱյսօր կառավարությունը, Սահմանադրական կարգի տապալման արդյունքում հեռացնելով ՍԴ երեք դատավորների, իրականացրել է ՍԴ դատավորի թեկնածության առաջադրում ԱԺ-ին։

Թեկնածուն ընտրվել է առանց մրցութային ընթացակարգի։

2 տարի ու 2 ամիս առաջ Հանրապետության նախագահի հերթն էր ՍԴ դատավորի թեկնածություն առաջադրելու համար, և նա նույնպես առանց մրցութային ընթացակարգի՝ ներկայացրել էր թեկնածու։

Ու ինչ տեղի ունեցա՞վ։ Առնվազն 25 հասարակական կազմակերպություն հրապարակավ դիմել էր նախագահին՝ պահանջելով հետ կանչել թեկնածությունը և իրականացնել թափանցիկ մրցույթ (հղումը՝ https://factor.am/50775.html

Հետաքրքրաշարժ հարցեր ունեմ այդ ՀԿ-ներին. (ա) արդյո՞ք իրենց հիմնավորումներն ուժի մեջ են, թե՞ փոխել են մոտեցումները, (բ) եթե ուժի մեջ են՝ արդյո՞ք պատրաստվում են ճիշտ նույն հիմնավորումներով դիմել կառավարությանը՝ թեկնածությունը հետ կանչելու և թափանցիկ մրցույթ իրականացնելու պահանջով, (գ) եթե փոխել են իրենց մոտեցումները, ապա երբ, ինչու և ինչքան։

ՀԿ-ների ցանկը՝

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ,

«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ,

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ,

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ,

«Շողեր» ՀԿ,

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» ՀԿ,

«Իրավունքի ուժ» ՀԿ,

«Հանրային օրակարգ» ՀԿ,

«Քալրֆուլ Հաուս» ՀԿ,

«Նոր սերունդ» ՀԿ,

«Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ,

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ,

«Հակաստվեր» ՀԿ,

«Խազեր» ՀԿ,

«Էլեգիա» ՀԿ,

«Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ,

«Եվրասիա համագործակցության հիմնադրամ» ՀԿ,

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ,

«Առողջապահություն և աշխատանք» ՀԿ,

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ,

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ,

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ,

«Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամ,

«Հոգևոր Հայաստան» ՀԿ,

«Տրտու» ՀԿ

ՀԳ. Հրապարակված հայտարարության տակ 25 ՀԿ անուն է, մինչդեռ պատգամավոր Արտակ Զեյնալյանը, որը հարկ էր համարել ԱԺ-ում հնչեցնել այս հայտարարությունը (հավանաբար համակարծիք էր), հրապարակել էր «32 ՀԿ» թիվը։ Հետաքրքիր կլինի իմանալ նաև մյուս 7-ի անունները։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում