«Հրապարակ». Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնին Բայրամովի նշանակումից բանակցությունները կտուժեն. Տիգրան Աբրահամյան

«Հրապարակ». Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնին Բայրամովի նշանակումից բանակցությունները կտուժեն. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանի ԱԳ նոր նախարար Ջեյհուն Բայրամովի նշանակումը կարծես աննկատ անցավ հայկական փորձագետների կողմից․ ինչո՞ւ՝ հարցրինք «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։ «Նշանակումն այնպիսի փուլում եղավ, որ բոլորը կենտրոնացած էին ռազմական գործողությունների վրա, ու քանի որ նա դիվանագետ չի եղել, համակարգը չէր ներկայացնում, նման կարևորագույն պաշտոնում ԿԳ ներկայացուցչի նշանակումը մասնակիորեն անտեսվեց, որովհետև այն ներկլանային բախումների արդյունքում էր հասունացել»:

Ո՞ւմ կլանն է ներկայացնում։ «Կարծում եմ` մեհրիբանյան կադր է»: Տեսակետ կա, որ նշանակումն արվեց ղարաբաղյան բանակցություններն արհեստական ձգձգելու համար։ «Այն, որ բանակցությունների գործընթացն այդ նշանակմամբ տուժելու է՝ միանշանակ է, որովհետև կրթության նախկին նախարարը թեմային չի տիրապետում, և տպավորություն կա, որ ինչ-որ առումով միջնակյալ-գնացող անձ է»:

Այդ դեպքում Զոհրաբ Մնացականյանն է շահում։ «Մի կողմից այդպես է թվում։ Թվում է` դիվանագիտական իր փորձով ու խնդրի տիրապետման նյուանսներով գուցեև Մնացականյանը ճնշի դիմացինին, բայց պայմանավորվել Բայրամովի հետ, հաստատ դժվար կլինի»:

Անուշադրության մատնվեց նաև «երրորդ կողմի հրահրման» մասին Փաշինյանի` ԵԱՏՄ-ում հնչեցրած բավականին կոշտ տեսակետը ևս․ ո՞ւմ նկատի ուներ։ «Երրորդ կողմը Թուրքիան է, որը սպառնում է ուղղակի և անուղղակի միջամտություն հանդես բերել»:

Տեսակետ էլ կա, որ Ռուսաստանին նկատի ուներ, ինչպես ապրիլյան պատերազմի մասով առաջին ասուլիսում հնչեցրեց, ասելով` Ռուսաստանին էր ձեռնտու պատերազմը։ «Չեմ կարծում, ավելին` ակնկալիքը Ռուսաստանի միջոցով Թուրքիայի գործոնի չեզոքացումն էր»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում