«Ժողովուրդ»․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անցել է գործի

«Ժողովուրդ»․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անցել է գործի

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու տարվա ընթացքում պետք է վերլուծի բոլոր դատավորների հայտարարագրերը, որոնք նրանք ներկայացնում են հանձնաժողովին: Ընդ որում, վերլուծության են ենթակա միայն 2017 թվականից սկսած ներկայացված հայտարարագրերն ու ձեռք բերված միջոցների օրինականությունը: Այս կանոնակարգումներն ուժի մեջ են մտել այս տարվա մայիսի 2-ից, և «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովում գործընթացն արդեն մեկնարկել է, եռամսյա և հինգամսյա ժամկետներում պետք է ուսումնասիրվեն ՍԴ դատավորների ու ԲԴԽ անդամների հայտարարագրերը, իսկ երկու տարվա մեջ՝ ամբողջ դատական համակարգինը:

Ընդ որում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասու է բոլոր տվյալները ստուգելու հնարավորություն, և անգամ նրանք կարող են հասանելիություն ունենալ անձի՝ բանկային գաղտնիք համարվող տվյալներին: Բացի այդ, ուումնասիրման ենթակա է լինելու նաև պաշտոնատար անձի ոչ միայն տնօրինման ենթակա, այլ փաստացի տիրապետման տակ գտնվող գույքը, և հանձնաժողովը կուսումնասիրի նաև դրանք: Սակայն ևս մեկ անգամ ընդգծենք, որ վերլուծության են ենթակա միայն 2017 թվականից հետո ներկայացրած հայտարարագրերն ու տվյալները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում