Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներն զանգահարել են ՀՀ քաղաքացիներին՝ իբր կատարում են սոց. հարցումներ. ԱԱԾ

Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներն զանգահարել են ՀՀ քաղաքացիներին՝ իբր կատարում են սոց. հարցումներ. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոց. հարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պա

Հետևեք մեզ նաև Telegram-ում