Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը

Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Մենք առաջնորդվել ենք համաճարակաբանական իրավիճակով, կորոնավիրուսային հիվանդացության մակարդակով և փոխադարձության սկզբունքներով», – նշել է նա:

Արտասահման կարելի է մեկնել Մոսկվայից, Մոսկվայի մարզից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից:

ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հստակեցրել է, որ ավիաթռիչքները վերսկսվում են դեռևս 3 երկրի` Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ, իսկ ցուցակը գնալով կընդլայնվի:

Ռուսաստանը մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով փակել էր սահմանները: Ավիահաղորդակցության վերականգման համար բանակցություններն ընթանում են հուլիսի սկզբից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում