Մոսկվայում BMW մակնիշի մեքենայի հայ վարորդին ադրբեջանցիները դանակի երկու հարված են հասցրել մեջքից, ուղևորն ունի կոտրվածքներ

Մոսկվայում BMW մակնիշի մեքենայի հայ վարորդին ադրբեջանցիները դանակի երկու հարված են հասցրել մեջքից, ուղևորն ունի կոտրվածքներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Pastinfo.amԱյս գիշեր ադրբեջանցիների կողմից Մոսկվայում BMW մակնիշի մեքենայի վրա կատարված հարձակման հետեւանքով տուժել է երկու հայ՝ մեկը դանակահարվել է, մյուսն ստացել կոտրվածքներ։

«Փաստինֆոն» հեռախոսազրույց է ունեցել ջարդուխուրդ եղած BMW մակնիշի մեքենայի նախկին սեփականատիրոջ հետ: Վերջինս պատմեց որ մեքենան վաճառել էր հարազատ մարդու՝ վարորդը ՌԴ քաղաքացի է՝ ազգությամբ հայ։ Դեպքի ժամանակ մեքենայի մեջ՝ նոր սեփականատերը եղել է ընկերոջ հետ եւ երկուսն էլ դաժան բռնության ենթարկվել։

«Վարորդը և մեքենայի մեջ գտնվող ուղևորը մարմնական վնասվածքներ են ստացել. վարորդին երկու անգամ դանակով հարվածել են մեջքին։ Ուղևորը 30 տարեկան է, ունի դիմածնոտային և կողերի կոտրվածք։ Հիմա վարորդի վիճակը դրական է և գտնվում է ոստիկանությունում»։

Մեր զրուցակիցը պատմեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը զանգել է իրեն եւ ինքը տրամադրել է տուժած հայերի տվյալները՝ խոստացել ամեն հարցում աջակցել:

Մեքենայի նախկին սեփականատերը կատարվածը համարում է վայրագություն ։

«Մեքենայի դիմացը փակել են, հետևից մոտեցել և գլխին հարվածել»։

«Ռուսաստանի հայ համայնքը հարցը այսպես չի թողնելու», – ասում է երիտասարդը, պլանավորում են հարցը բարձրաձայնել, այդ թվում ցույցերի միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում