AM | RU
USD
EUR
RUB

Ալիևը շատ լավ հասկանում է, որ ինչ զենքեր էլ գնի, նրա հնարավորությունն Արցախի հարցով հավասար է զրոյի. Լապշին

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է շեղել ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից` արտաքին թշնամու կերպարի, մասնավորապես՝ Հայաստանի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը` խոսելով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության պատճառների մասին։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակին և Իսրյայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Լապշինի հետ հարցազրույցը։

-Պարոն Լապշին, ձեր կարծիքով, որոնք են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության գլխավոր պատճառները։

-Իմ դիտարկմամբ՝ ամենագլխավոր պատճառը կորոնավիրուսային համաճարակն է, որը հատկապես ուժեղ հարվածել է այն պետություններին, որոնք վաճառում են նավթ ու գազ։ Օրինակ՝ այդպիսի երկրներից է Ադրբեջանը։

Երկրորդ պատճառն այն է, որ Ադրբեջանում իշխանությունը բռնապետ Իլհամ Ալիևի ու նրա կլանի ձեռքերում է, որի հետևանքով վերջին տարիների ընթացքում սովորական քաղաքացիների շրջանում շատ արագ աճում է դժգոհությունը` ղեկավարող էլիտայի հեքիաթային հարստության ֆոնին համատարած կոռուպցիայի և աղքատության մակարդակի նկատմամբ, ուստի երբ հիմա կորոնավիրուսային համաճարակ է, երբ Ալիևի վիճակը ավելի է բարդացել, երբ մարդկանց դժգոհությունն ավելի է մեծացել, Ալիևը որոշել է շեղել ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից, արտաքին թշնամու կերպարի, մասնավորապես՝ Հայաստանի ուղղությամբ։ Դա նրանք օգտագործում են գրեթե Ադրբեջանի ողջ պատմության ընթացքում։ Նրանց պետք է սադրանք, որպեսզի ժողովրդին իրական խնդիրներից շեղեն պատերազմով, ուստի այդ «ՈՒԱԶ»-ի միջոցով սադրանքը եղել է ընդամենը ժամանակի հարց։ Անկեղծ, ենթադրում էի, որ նմանատիպ մի բան տեղի կունենա ապրիլ-մայիս ամիսներին, բայց ինչ-որ պատճառներից ելնելով` նրանք դա արել են հիմա։

Չեմ կարծում, որ Ալիևը պլանավորել է լուրջ պատերազմ, որովհետև շատ լավ հասկանում է, որ ինչ զենքեր էլ գնի, նրա հնարավորությունը Արցախի հարցով հավասար է զրոյի, ուստի եթե Ադրբեջանը պատերազմում պարտություն կրի, Ալիևն ակնթարթորեն կկորցնի իշխանությունը, և դա կհանգեցնի իշխանափոխության։ Դրա համար Ալիևին պետք է փոքրիկ բախում, այնպիսին, ինչպիսին տեղի ունեցավ հուլիսին, որպեսզի ցույց տա մարդկանց, թե դեռ ուժեղ են։ Սակայն, ի դժբախտություն Ալիևի, իրադարձությունները զարգացան ոչ այնպես, ինչպես պլանավորվել էր, դրա հետևանքով ադրբեջանական բանակը մեծ կորուստներ կրեց, նրանք կորցրեցին 10-ից ավելի իսրայելական թանկարժեք ԱԹՍ և այս ամենը չերևած որպես հաղթանակ պատերազմում։ Դրա համար, իմ դիտարկմամբ, այդպիսի սադրիչ գործողություններ կկրկնվեն ապագայում։

-Արդյոք գոյություն ունի վտանգ հակամարտության ընդլայնման և երրորդ երկրների ներգրավման, այնպիսի երկրների, ինչպիսին է Թուրքիան, որն բացահայտ աջակցում է Ադրբեջանին։

-Չեմ կարծում, որ հայ-ադրբեջանական հակամարտության խնդրում կներգրավվեն երրորդ երկրները։ Բնականաբար, Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես ներքին լսարանի համար է աշխատում, այնտեղ նույնպես կորոնավիրուսի պատճառով տնտեսական ծանր վիճակ է։ Նա ուզում է մի կողմից սեփական ժողովրդին ինչ-որ բանով շեղել, մյուս կողմից գոնե հայտարարություններով աջակցել Ադրբեջանին, որը նա համարում է Թուրքիայի շարունակություն։ Ինչպես նրանք են ասում, «մեկ ազգ՝ երկու պետություն», բայց, չեմ կարծում, որ ինչ-որ բան կձեռնարկեն։ Հնարավոր է, որ կավելացնեն Ադրբեջանին զենքի մատակարարումը, հնարավոր է, որ կուղարկեն ռազմական խորհրդականների, բայց Հայաստանի դեմ պատերազմում հաստատ չեն մասնակցելու, որովհետև առաջին հերթին Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազան։ Հարցը այստեղ ոչ այնքան ռազմաբազայի մեջ չէ, այլ, բոլորը լավ հասկանում են, որ Հայաստանը Ռուսաստանի հետաքրքրությունների շրջանակում է, և Թուրքիան հետաքրքված չէ Ռուսաստանի հետ հարաբերություններում գնալ սրացումների։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հետագա սադրաքներին, դրանք, կարծում եմ, կլինեն, հնարավոր է դրանք տեղի ունենան առաջիկա շաբաթներում, որովհետև նրանց պետք են ոչ թե այնպիսի սադրիչ գործողություններ, որտեղ կորուստներ են ունեցել և նահանջել են, այլ սադրիչ գործողություններ, որտեղ կարողացել են թեկուզ ինչ-որ բան վերցնել, որպեսզի կարողանան հաշվետվություն ներկայացնել իրենց ժողովրդին։ Չեմ կարծում, որ նրանց մոտ դա կստացվի, բայց, իմ դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի ամեն տեսակի սադրաքների և հնարավոր զոհերի։

-Իլհամ Ալիևը փոխել է Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին և այդ պաշտոնին նշանակել Կրթության նախարար Ջեյհուն Բայրամովին։ Ադրբեջանի նախագահը նաև սուր քննադատել է Ադրբեջանի դիվանագետներին, նշելով, որ նրանց մի մասը դավաճանել է երկրին։ Տեսնում եք արդյոք տրամաբանություն նրա այդ պահվածքի մեջ։

-Իմ վերաբերմունքը Մամեդյարովի նկատմամբ ոչ միանշանակ է։ Մի կողմից հասկանում ենք, որ նա կադրային դիվանագետ է, ով շատ երկար տարիներ աշխատում է միջազգային դիվանագիտության ասպարեզում, և նա հեռու է անխելք մարդ լինելուց։ Այսինքն՝ նա որպես անձ, սիրում ենք նրան, թե ոչ, ինքնուրույն որոշում էր կայացնում։ Ի դեպ, 2017 թվականին Բելառուսում իմ ձերբակալման և Ադրբեջանին հանձնելու հարցում Մամեդյարովն ակտիվ մասնակցում էր և իմ տեղեկությունների համաձայն՝ նա ի սկզբանե դեմ է եղել այդ ամենին, համարելով, որ դա Ադրբեջանին կտա ավելի շատ վնաս, քան օգուտ, բայց վերջնական փուլում նա ստիպված էր ընդունել Ադրբեջանի կառավարության ընդհանուր դիրքորոշումը և նույնիսկ մեկնաբանել էր, որ դա ադրբեջանական ժողովրդավարության հաղթանակ է, որ բերել են Ադրբեջանի սահմանը խախտողին, ով այցելել է օկուպացիայի ենթարկված Ղարաբաղի տարածք։ Ինձ հայտնի է, որ նա ուղղակի է դա ասել, սակայն այդ հարցում այլ դիրքորոշում ուներ։

Իսկ ինչու նրան հիմա են հեռացրել, կարծում եմ, որ Ալիևը տեսել է նրա մեջ աճող վտանգ, որովհետև Մամեյդարովը ներկայացնում է որոշակի ուժեր Ադրբեջանի իշխանության ներսում և, ըստ երևույթին, այդ ուժերը սկսել են աճել և վտանգ են ներկայացնում Ալիևի համար։ Երկրորդ պատճառը, ըստ իս, Ալիևի կարծիքով՝ Հայաստանի հետ բանակցությունները և ԼՂ համակարտության կարգավորման հարցում դիրքորոշումների հնարավոր մերձեցման քաղաքականությունը մտել է փակուղի, իսկ այդ ամենը ղեկավարում էր Մամեդյարովը։ Ըստ երևույթին, Ալիևը կարծում է, որ պետք է ավելի ծայրահեղ դիրքեր զբաղեցնել Հայաստանի հարցում, իսկ Մամեդյարովը ունեցել է ավելի հավասարակշիռ և մտածված դիրքորոշում։ Իսկ ինչպես է իրականում եղել, մենք դեռ չենք կարող իմանալ, այսինքն՝ ներպալատական կռիվներ են։ Հնարավոր է, որոշ ժամանակ անց ավելի պարզ լինի։

-Ինչպե՞ս եք վերաբերվում Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք, մասնավորապես ԱԹՍ-ներ վաճառելու խնդրին։

-Իսրայելին Ադրբեջանի հետ առաջին հերթին կապում է Իրանի հետ խնդիրը։ Եվ Իսրայելը, և Ադրբեջանը ունեն շատ բարդ հարաբերություններ Իրանի հետ, իսկ Իսրայելի հարաբերությունները Իրանի հետ պարզապես բարդ չեն, այլ թշնամական են, ուստի Իսրայելին պետք են բազաներ և պլացդարմներ, որտեղ կարող է ինչ-որ ձևով կառավարել Իրանում տեղի ունեցող իրավիճակը՝ լրտեսության, մոնիթորինգի և այլ միջոցներով։ Ադրբեջանն այդ տեսանկյունից գլխավոր դաշնակիցն է։ Եվ այստեղ հարցը նրանում չէ, որ Ադրբեջանը սիրում է հրեաներին, նման բան չկա, այլ պարզապես ընդհանուր շահերն են Իրանի հետ կապված։ Այսինքն՝ եթե Իսրայելը ինչ-որ ձևով Իրանի հետ հարաբերությունները լավացնի, բնականաբար, բոլոր կապերը Ադրբեջանի հետ նվազագույնի կհասցվեն, որովհետև այլ բան այդ երկրի հետ չի կապում։ Բնականաբար, Իսրայելն Ադրբեջանին մատակարում է զենք և այնպիսի զենք, որ շատ երկրներ ուղղակի կհրաժարվեն մատակարարել, որովհետև գիտեն, թե ինչ ռեժիմ է այդ հարցում։ Գոյություն ունեն համապատասխան սահմանափակումներ այդպիսի զենքերի մատակարաման հարցում, և Իսրայելը միակն է, որ պատրաստ է մատակարարել ինչ-որ զենքեր։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարցին, այստեղ պետք է հասկանալ, որ Իսրայելը ժողովրդավարական երկիր է, այստեղ կա ռազմարդյունաբերություն, կան շատ ընկերություններ, որոնք արտադրում են տարբեր տեսակի բաներ՝ տանկերից սկսած ԱԹՍ-ներից վերջացրած։ Բազմաթիվ այդ ընկերություններ կոմերցիոն են, այսինքն՝ եթե ՄԱԿ-ը ինչ-որ կոնկրետ երկրի նկատմամբ զենքի մատակարարման սահմանափակում չի կիրառել, իսրայելական ընկերությունները իրավունք ունեն զենք մատակարել։

Ես լիովին հասկանում եմ հայկական կողմի դիրքորոշումը «ինչպես է Իսրայելը զենք մատակարարում Ադրբեջանին, որի միջոցով նրանք մեզ սպանում են», բայց այստեղ կարելի է հիշել, որ ոչ միայն Իսրայելն է Ադրբեջանին զենք մատակարարում, ամենագլխավոր զենք մատակարարողը Ռուսաստանն է, որը 70-80 տոկոս ապահովում է Ադրբեջանին զենքի մատակարարումը։ Գումարած դրան Ադրբեջանին զենք են մատակարում Թուրքիան, Պակիստանը և այլ երկրները։

Ինչպես է դրան վերաբերվում Իսրայելը. գիտեք՝ Իսրայելը շատ հեռու է այդ հակամարտության խնդրից։ Իսրայելում ներկայումս շատ բարդ ներքաղաքական իրավիճակ է, պահանջում են Իսրայելի վարչապետի հրաժարականը կոռուպցիոն սկանդալների հետ կապված, գումարած դրան կորոնավիրուսի պատճառով երկիրը գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, և դրա համար ուշադրությունը այլ ուղղության վրա է։

Ինչ վերաբերում է ԱԹՍ-ների մատակարման հարցին, դա շատ պարզ պատասխան ունի, Իսրայելում ներկայումս 1 միլիոն գործազուրկ կա, դա աշխատունակ բնակչության 25 տոկոսն է, դա շատ մեծ թիվ է։ Եվ հիմա ինչ-որ պայմանագրեր խզելը, մասնավորապես՝ ԱԹՍ-ների մատակարարումը Ադրբեջանին, ռազմարդյունաբերության ոլորտում տասնյակ հազարավոր աշխատակիցներ կմնան անգործ։ Իսրայելի խորհրդարանում կան խմբեր, որոնք աջակցում են Հայաստանին, որոնք կողմնակից են ԼՂ հակամարտության հարցում ավելի հավասարակշռված դիրքորոշման, ուղղակի հակադարձել չեն կարող այն խնդրին, որ Իսրայելը կարող է կորցնել միլիոնավոր դոլարներ և մեծ քանակությամբ աշխատակիցներ կմնան գործազուրկ, ուստի այդ պատգամավորները շատ դժվար են դիմադրում։ Եթե Հայաստանը իր կողմից կարողանար ինչ-որ բան առաջարկել Իսրայելին, ինչ-որ համագործակցություն։ Հայաստանում շատ բան կա, որ կարող է Իսրայելին առաջարկել, այնտեղ զարգանում է հիդրոէներգետիկան, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ամեն ինչ կարող է առաջարկել։ Կարծում եմ, որ պետք է այդ ուղղությամբ առաջ շարժվել և ինչքան շատ համագործակցության կապեր լինեն Իսրայելի և Հայաստանի միջև, այնքան քիչ կլինի Իսրայելի կախվածությունը Ադրբեջանից։

Հարցազրույցը` Կարեն Խաչատրյանի

Լրահոս
Ռուս լրագրողի «Անկոտրում Արցախ» ֆիլմը Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և Թաղավարդ համայնքը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամական հերթական անօդաչուն Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին Զ. Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ (տեսանյութ) ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական հայտարարությունը Թշնամին ունի 6614 զոհ. ինֆոգրաֆիկա Եգիպտոսի նախագահ. Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին Ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. ԱՀ ՄԻՊ Հասցեական կրակով նպաստել են թշնամու առաջխաղացման փորձերը կանխելուն, խոցել են տանկեր Հրապարակվել են Արցախի պաշտպանության համար զոհված ևս 36 զինծառայողների անունները Պենտագոնը С-400 համակարգի փորձարկումից հետո Թուրքիային «լուրջ հետևանքների» նախազգուշացում է արել Սա էլ մեր պատասխանն է․ Վահրամ Պողսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր տեղի ունեցած պսակադրության մասին (տեսանյութ) Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի․ Արկադի Տեր-Թադևոսյան Գիշերը թշնամական ուժերը Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա «Սմերչ» հրթիռներ են կիրառել, նյութական վնասները շատ են (լուսանկարներ) Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ. Wargonzo Արցախի ՊԲ-ն ներկայացրել է թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացման հերթական տեսանյութը Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի հանուն Արցախի ճանաչման Ադրբեջանը, կիրառել է Պոլոնեզ տիպի հրթիռներ․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ) Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել «Ժողովուրդ»․ Ծաղկաձորում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի «Ժողովուրդ»․ Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Հայաստանի Հանրապետություն». Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում․ ՊՆ մամուլի խոսնակ Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից (տեսանյութ) Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 24 Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan