«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել. տրվում է անվճար իրավաբանական օգնություն

«Իրավական ուղի» ՀԿ-ն  հայտարարություն է տարածել. տրվում է անվճար իրավաբանական օգնություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հունիսի 1-ին «Իրավական ուղին» հայտարարություն էր տարածել տրանսպորտային միջոցում ընտանիքի անդամների հետ երթեւեկելիս դիմակ դնելու անտրամաբանական պահանջի առթիվ (ՀՀ պարետի թիվ 92 որոշում)՝ պատրաստակամություն հայտնելով անվճար իրավաբանական օգնություն տրամադրել նշված իրավիճակում դիմակ չդնելու հետեւանքով տուգանված քաղաքացիներին։

Տեղեկացնում ենք, որ հունիսի 1-ից մինչ օրս մեզ է դիմել մոտ 30 քաղաքացի, որոնց տրամադրվել է անվճար իրավաբանական օգնություն (խորհրդատվություն, հայցադիմումի պատրաստում)։ Դիմողների մի մասի շահերը մեր փաստաբանները կներկայացնեն դատարանում։

Միաժամանակ հայտնում ենք, որ բացօթյա տարածքներում դիմակ չդնելու կամ ոչ պատշաճ ձևով դնելու հետեւանքով տուգանված, սակայն հարգելի պատճառներ ունեցող քաղաքացիները եւս այսուհետ կարող են դիմել մեզ՝ անվճար իրավաբանական օգնություն ստանալու, ներառյալ՝ վարչական ակտերը (տուգանքները) բողոքարկելու համար։

Նշված հարցով քաղաքացիներին օգնելու նպատակով երիտասարդ իրավաբաններին հրավիրում ենք կամավորական հիմունքներով համագործակցության։

Մեզ կարող եք դիմել՝ (060) 601948 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-18։00) կամ [email protected] էլ.փոստով։

«Իրավական ուղին» նաև կոչ է անում խստորեն պահպանել համավարակի հաղթահարմանն ուղղված բոլոր ողջամիտ պահանջներն ու սահմանափակումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում